ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Չինաստանի Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանը խորացնում են համագործակցությունը

Լուրեր

09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի հուլիսի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանի գլխավորությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Ողջունելով հյուրերին և հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց․ «Ձեր այցը մեծ հնարավորություն է քննարկելու մեր երկրների գիտակրթական համագործակցության նոր ոլորտները»։

Ակադեմիկոս Սաղյանն անդրադարձավ 2020 թվականին՝ Covid-19 համավարակի ժամանակ, Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի միջև համագործակցությանը։ «Մեր գործընկերները մասնագիտական աջակցություն ցուցաբերեցին վարակումը բացահայտող PCR (ՊՇՌ) թեստերի արտադրության կազմակերպման գործում։ Իսկ 2023 թվականին Չինաստանի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ Կա մեծ ներուժ ընդլայնելու այս համագործակցությունը, մասնավորապես՝ գենետիկական հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման համար գենետիկական ախտորոշիչ և սքրինինգային թեստերի, ինչպես նաև հիվանդությունների բուժման բջջային և գենային թերապիայի մոտեցումների մշակման գործում», – ասաց Աշոտ Սաղյանը:

Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանը ներկայացրեց համալսարանի գործունեությունը։ Նա կարևորեց հայկական կողմի հետ համագործակցությունը և դրա զարգացումը։
Պատվիրակության կազմում էր համալսարանի Կենսաբժշկության քոլեջի Սուջոու Բիոբեյ կենսատեխնոլոգիական տեխնոպարկի ռեզիդենտ, «RocRock Biotechnology» ընկերության հիմնադիր֊ տնօրեն, պրոֆեսոր Շուշան Յինը, ով ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից ՊՇՌ թեստերի արտադրության տեղայնացման ընթացքում տրամադրել է մասնագիտական, տեխնիկական և լոգիստիկ օժանդակություն։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը պրոֆեսոր Շուշան Յինին իր ներդրման համար շնորհեց ՀՀ ԳԱԱ հոբելյանական մեդալ։

Պրոֆեսոր Յինը հանդես եկավ «Ախտորոշում և բուժում. աշխարհի համավարակից մինչև բջջի համավարակ» թեմայով դասախոսությամբ։ Նա ներկայացրեց Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի հետազոտությունները և մշակումները՝ կապված նորագույն կենսատեխնոլոգիական մոտեցումների կիրառման հետ համավարակների կանխման և քաղցկեղների բուժման համար։ «Մենք խոսում ենք գենետիկորեն մոդիֆիկացված իմունային բջիջների մասին, որոնք թույլ են տալիս հասնել շատ բարձր արդյունավետության տարբեր քաղցկեղների բուժման ժամանակ», – ասաց Շուշան Յինը։

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի հետ համագործակցությունը շարունակվելու է՝ ընդգրկելով քաղցկեղների և գենետիկ հիվանդությունների մոլեկուլային ախտորոշման և բուժման մեթոդների մշակման ոլորտները։ «Մեր նպատակն է Հայաստանում ակտիվացնել այս ոլորտների հիմնարար և կիրառական հետազոտությունները՝ տեղայնացնելով այն գիտելիքն ու փորձը, որն ունեն Չինաստանի գործընկերներն այդ ոլորտներում», – նշեց Արսեն Առաքելյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09.07.2024թ․