Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհայտարարեն Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդման մասին՝ մանկական հիվանդանոցի վրա հարձակումից հետո

Լուրեր

09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներն այս շաբաթ կհայտարարեն նոր միջոցների մասին՝ ուժեղացնելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան՝ Կիևի մանկական հիվանդանոցի վրա ռուսական հրթիռային հարձակման առնչությամբ ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, գրում է Current time-ը։

Բայդենը նշել  է, որ ռուսական հրթիռային հարձակումներն Ուկրաինայի, այդ թվում՝ Կիևի գլխավոր մանկական հիվանդանոցի վրա, «սարսափելի հիշեցում են Ռուսաստանի դաժանության մասին»:

«Ռուսաստանի հրթիռային հարվածները, որոնց արդյունքում այսօր զոհվել են Ուկրաինայի տասնյակ խաղաղ բնակիչներ, ինչպես նաև կան զոհեր ու ավերվածություններ Կիևի խոշորագույն մանկական հիվանդանոցում, Ռուսաստանի դաժանության սարսափելի հիշեցում են»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ «կարևոր է, որ աշխարհը շարունակի աջակցել Ուկրաինային այս կարևոր պահին, և որ չանտեսեն ռուսական ագրեսիան»։

«Այս շաբաթ ես Վաշինգտոնում կհյուրընկալեմ նախագահ Զելենսկիին և ՆԱՏՕ-ի առաջնորդներին, և ես կհանդիպեմ նախագահ Զելենսկիի հետ՝ հստակեցնելու, որ մեր աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասել է Բայդենը։

Զելենսկիի ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ նախօրեի Ռուսաստանի զանգվածային հրթիռակոծության հետևանքով զոհվել է 37 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, 170 մարդ վիրավորվել է, որից 13-ը՝ երեխաներ։