ՌԴ ՊՆ-ն՝ Ուկրաինայի զանգվածային հրթիռակոծության մասին

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հուլիսի 8-ի առավոտյան հարվածներ է հասցրել ուկրաինական ռազմական արդյունաբերության օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազային, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ դա արվել է՝ ի պատասխան «Կիևի վարչակարգի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերի»։

«Հարվածի նպատակները տեղ են հասել։ Նշանակված թիրախները խոցվել են։ Կիևի վարչակարգի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե, իբր, Ռուսաստանի կողմից դիտավորյալ հրթիռային հարված է հասցվել քաղաքացիական օբյեկտներին, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Կիևից հրապարակված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր հստակորեն հաստատում են քաղաքի ներսում զենիթահրթիռային համակարգից արձակված ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանքով փլուզումների փաստը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ հուլիսի 8-ին ռուս զինվորականները միտումնավոր հարձակվել են Կիևի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, մասնավորապես, վնասելով մի քանի բնակելի բարձրահարկ շենքեր, ինչպես նաև «Օխմատդետ» մանկական հիվանդանոցի շենքը։