Ռուսական հրթիռակոծությունից Կիևում ավերվել է մանկական հիվանդանոցը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Կիևի «Օխմատդետ» մանկական հիվանդանոցի շենքը վնասվել է հուլիսի 8-ին քաղաքի վրա ռուսական զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով։ Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ ռուսական զորքերը դիտավորյալ հարվածել են մայրաքաղաքի հիվանդանոցին և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների։

«Օխմատդիտն ամենակարևոր հիվադանոցներից է ոչ միայն Ուկրաինայում, այլև Եվրոպայում, բացառապես մանկական հիվանդանոց է։ Այն փրկել և վերականգնել է  հազարավոր երեխաների առողջությունը։ Ռուսաստանը չի կարող չիմանալ, թե ուր են թռչում իր հրթիռները, և պետք է պատասխան տա իր բոլոր հանցագործությունների համար՝ մարդկանց, երեխաների, ընդհանրապես մարդկության դեմ: Շատ կարևոր է, որ հիմա աշխարհը չլռի այդ մասին, և բոլորը տեսնեն, թե ինչ է Ռուսաստանը և ինչ է անում»,- հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն էլ հայտնել է, որ հիվանդանոցում կան զոհեր։ Շենքը, որտեղ երեխաները դիալիզ են ստացել, վնասվել է, վերակենդանացման բաժանմունքները, վիրահատարանները, ուռուցքաբանական բաժանմունքը փլուզվել են։

Տեղում այժմ փլատակների մաքրման աշխատանքներ են իրականացվում։

Էմմա Չոբանյան