ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում պայթյուններ են, զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այսօր առավոտյան ռուսական զորքերը զանգվածային հրթիռային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա։ Կիևում և Կիևի մարզում պայթյուններ են հնչել։ Այս մասին հայտնում են Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և շրջանային ռազմական վարչությունը, գրում է Current time-ը։

Կլիչկոն նշել է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել Կիևի Սոլոմենսկի թաղամասում, փրկարարներ ու բժշկական խմբեր են մեկնել դեպքի վայր։ Կիևի քաղաքային ռազմական վարչությունն էլ հայտնում է, որ Սոլոմենսկի շրջանում խոցված հրթիռից բեկորներ են ընկել, վնասվել է գրասենյակային շենք։

Մայրաքաղաքի Գոլոսեևսկի շրջանում էլ հրթիռների բեկորներն ընկել են բնակելի տան մոտ, Դնեպրովսկիում բնակելի շենքում բեկորներից հրդեհ է բռնկվել, Դարնիցկիում առանձնատուն է վնասվել, Դեսնյանսկում տուն է այրվում։

Կլիչկոն ավելի ուշ հայտնել է 11 վիրավորի մասին, որից 8-ը հոսպիտալացվել է: Ռազմական վարչությունն էլ հայտնում է 7 զոհի մասին։

Հաղորդվում է, որ հրթիռը հարվածել է մանկական բուժհաստատության տարածքին։ Խոսքը, ըստ որոշ ԶԼՄ-երի, «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցի մասին է։

Միաժամանակ, Կրիվոյ Ռոգում պայթյունների մասին է հայտնել քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։ Հաղորդվում է 10 զոհի և 31 վիրավորի մասին, որից 10-ը ծանր վիճակում են։

Պայթյուններ են տեղի ունեցել նաև Դնեպր ու Կրամատորսկ քաղաքներում։ Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հայտնել է, որ քաղաքում վնասվել են բնակելի շենք և ավտոտեխսպասարկման կետ։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության հաղորդմամբ՝ Ուկրաինայի տարածքին հարվածներ են հասցվել գերձայնային «Կինժալ» հրթիռներով և «Կալիբր» ու «X-101» թևավոր հրթիռներով։

ՌԴ ՊՆ-ն հրթիռային հարձակումները չի մեկնաբանել։