Մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ կողմ են արտահայտվել ընտրություններում Բայդենին փոխարինելուն

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը պետք է հանի իր թեկնածությունը նոյեմբերին նախանշված նախագահական ընտրություններից։ Նման կարծիք են հայտնել մի խումբ դեմոկրատներ հեռախոսային խորհրդակցության ժամանակ, որն անցկացրել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական ​​փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ջեֆրիսը որոշել է այդ խորհրդակցությունն անցկացնել՝ մինչև ամառային արձակուրդից հետո Ներկայացուցիչների պալատի աշխատանքի վերսկսումը, որպեսզի պարզի իր կուսակիցների տրամադրվածությունը Բայդենի թեկնածության հետ կապված հունիսին անցկացված վատ հեռուստաբանավեճից հետո։

Լրատվամիջոցին աղբյուրը հայտնել է, որ ինքը՝ Ջեֆրիսը, կուսակցական գործընկերների հետ զրույցում այս հարցի վերաբերյալ իր կարծիքը չի հայտնել։ Սակայն դեմոկրատների թիվը, որոնք հստակ հայտարարել են, որ ավելի լավ է՝ Բայդենը դուրս գա նախագահական մրցապայքարից, գերազանցել է նրանց, որոնք դեռևս պաշտպանում են նրա թեկնածությունը։

Երեք աղբյուրներ նշել են ազդեցիկ կոնգրեսականների անունները, որոնք, ըստ նրանց, դեմ են Բայդենի մասնակցությանը ընտրություններին։ Նրանք են՝ Մարկ Տականոն, Ադամ Սմիթը, Ջիմ Հայմեսը, Ջո Մորելը, Ջերի Նադլերը և Սյուզան Ուայլդը։ Միաժամանակ, Մաքսին Ուոթերսը և Բոբի Սքոթը հանդես են եկել ի պաշտպանություն Բայդենի։

Որոշ կոնգրեսականներ, մասնավորապես, Լլոյդ Դոգեթը, Սեթ Մուլթոնը, Ռաուլ Գրիհալվան, Էնջի Քրեյգը և Մայք Քուիգլին, ավելի վաղ հրապարակավ կոչ էին արել Բայդենին դուրս գալ նախագահական մրցապայքարից։

CNN-ի հրապարակումը ենթադրում է, որ հուլիսի 7-ին տեղի ունեցած դեմոկրատների հանդիպման ժամանակ, ընդհանուր առմամբ, ընդունվել է, որ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն պետք է լինի ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։