ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտնել է թուրք ֆուտբոլիստին երկու խաղով որակազրկելու մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես երկու խաղով որակազրկել է Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ աջ ծայրահեղական «Գորշ գայլերի» նշանը ցույց տալու համար, գրում է DW-ն։

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառել Դեմիրալի նկատմամբ «վարքագծի ընդհանուր սկզբունքները չկատարելու, պարկեշտ վարքագծի հիմնարար կանոնները խախտելու, սպորտային միջոցառումները ոչ սպորտային վարքագծի համար օգտագործելու և ֆուտբոլի հեղինակությունը վնասելու համար»:

Դեմիրալը բաց կթողնի Անգլիայի կամ Շվեյցարիայի դեմ հնարավոր կիսաեզրափակիչը, եթե շաբաթ Թուրքիան հաղթի Նիդերլանդներին․ այս խաղին նույնպես նա չի մասնակցի:

Ավելի վաղ գերմանական Bild-ը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր, որ թուրք ֆուտբոլիստին ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկելու է։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախօրեին  հայտարարել էր, թե ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալին 2 խաղով որակազրկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Bild-ում հրապարակված լուրերն այն մասին, թե «Մերիհ Դեմիրալը ՈՒԵՖԱ-ի կողմից 2 խաղով որակազրկվել է», չի արտացոլում իրականությունը։ Մենք մինչև վաղն առավոտ ժամանակ ունենք պաշտպանվելու»,- ասվում էր TFF-ի հայտարարության մեջ։