Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Դեմիրալին երկու խաղով որակազրկելու մասին տեղեկությունները

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախօրեին (TFF) հայտարարել է, որ ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալին 2 խաղով որակազրկելու մասին լուրերը չեն չեն համապատասխանում իրականությանը։

«Bild-ում հրապարակված լուրերն այն մասին, թե «Մերիհ Դեմիրալը ՈՒԵՖԱ-ի կողմից 2 խաղով որակազրկվել է», չի արտացոլում իրականությունը։ Մենք մինչև վաղն առավոտ ժամանակ ունենք պաշտպանվելու»,- ասվում է TFF-ի հայտարարության մեջ։

Թուրքիայի նախագահականի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի տնօրինությունը նույնպես հերքել է տեղեկությունը։

«ՈՒԵՖԱ-ի կողմից Մերիհ Դեմիրալի դեմ սկսված հետաքննությունը դեռ չի ավարտվել, և այն պնդումը, որ նա երկու խաղով որակազրկվել է, իրականությանը չի համապատասխանում: ՈւԵՖԱ-ն պաշտպանություն է խնդրել մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալից, հետաքննության որոշումը կկայացվի պաշտպանությունից հետո։ Մի՛ հավատացեք չհիմնավորված պնդումներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ գերմանական Bild-ը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր, որ թուրք ֆուտբոլիստին ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է՝ ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերի» խորհրդանիշը ցուցադրելու համար։

ՈՒԵՖԱ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հետաքննություն է սկսել Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը ցուցադրելու հետ կապված։

Էմմա Չոբանյան