Ալիևը Ստեփանակերտ է այցելել

Լուրեր

09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այց է կատարում Արցախի հայաթափված բնակավայրեր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նախ այցելել է Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ ավելի վաղ տեղակայված էր ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարական շտաբը։

Այնուհետև նա շրջայց է կատարել Արցախի մայրաքաղաքում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են յուրացնել հայ բնակչության ունեցվածքը, ինչպես նաև շինություններ քանդել։ Ստեփանակերտում Ալիևը մասնակցել է Palace  և «Ղարաբաղ» հյուրանոցների բացմանը։ Նա մասնակցել է նաև Կոնգրես կենտրոնի հիմնարկեքին ու ծանոթացել Արցախի պետական համալսարանում կատարվող աշխատանքներին։

Նշենք, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերի վերջին Ալիևը հրամանագիր էր ստորագրել «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու մասին։ Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությանն առընթեր «Ղարաբաղի համալսարանը» ստեղծվելու է Ստեփանակերտում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատության հիման վրա։ Վերջերս էլ լրատվամիջոցների հետ զրույցում Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլլաևն ասել էր, որ հաստատվել է համալսարան ընդունվելու ծրագիրը։

Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտի հայ բնակիչների բնակարանները վերածում են հանրակացարանի։

Էմմա Չոբանյան