Ռոստովի և Կրասնորդարի շրջանները ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման․ զոհ և տուժածներ կան

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկի վրա: Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, գրում է Meduza-ն։

Պրիմորսկո-Ախտարսկը գտնվում է Ազովի ծովի ափին։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ ռուսական զորքերն այստեղից պարբերաբար անօդաչու թռչող սարքեր են արձակում Ուկրաինայի ուղղությամբ։

Նահանգապետը հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ ուժերը քաղաքում մի քանի անօդաչու թռչող սարք են խոցել, անօդաչուների բեկորները վնասել են քաղաքացիական օբյեկտներ, մասնավորապես, եռահարկ բնակելի շենք և էլեկտրական ենթակայանը, որն էլեկտրաէներգիա է մատակարարում քաղաքի զգալի հատվածին։ Տելեգրամ ալիքներում տարածվում են վնասված շենքի լուսանկարները։

Կոնդրատևը նախապես հայտնել է, որ վեց մարդ է տուժել, այդ թվում՝ երկու երեխա։ Առավոտյան նա հստակեցրել է, որ վիրավոր 6-ամյա աղջիկը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։

Դոնի Ռոստովը նույնպես ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման, աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը, հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։

«Օդային հարձակման և անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով լանդշաֆտային հրդեհներ են գրանցվել Դոնի ձախ ափին՝ Ռոստովում և Ազովի շրջանում»,- ասել է նա։

Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Astra տելեգրամ ալիքի հրապարակած, սակայն դեռևս չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Ռոստովում հարձակման է ենթարկվել Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանի տեղական մասնաճյուղը, որը գտնվում է Դոնի ձախ ափին։

Ուկրաինայի ԶՈՒ հարձակման մասին հայտնել է նաև Կուրսկի շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը։ Ըստ նրա՝ ուկրաինական հրթիռը հարձակվել է Բելովսկի շրջանի Բելայա բնակավայրի վրա, ինչի հետևանքով վնասվել են երաժշտական ​​դպրոցի շենքն ու խանութները։ Բնակիչներից ոչ ոք չի տուժել։

ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ լույս հուլիսի 5-ի գիշերը ՀՕՊ համակարգերը Կրասնոդարի երկրամասում ոչնչացրել են 14 ԱԹՍ, իսկ Ռոստովի մարզի վրայով խոցել կամ ճնշել են 10 անօդաչու թռչող սարք։