Ալիևի ականջն ընկավ Սեզարի գնումը, ՀՀ-ին մեղադրեց ռևանշիզմի մեջ․ չբարձրաձայնե՛լ ռազմական գործարքները․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում ընդունեցին երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ամրապնդել համագործակցությունը միջազգային հարցերում, համատեղ պաշտպանել երկու երկրների ընդհանուր շահերը և համատեղ առաջ մղել տարածաշրջանային և գլոբալ խաղաղությունը, կայունությունը։ Շաբաթներ առաջ էլ Հայաստանն ու ԱՄՆ-ն են պայմանավորվել գործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության աստիճանի։ Նաև՝ Ֆրանսիան է վաճառում ՀՀ-ին՝ «Սեզար» տեսակի հրետանի, այլ զենքեր նույնպես։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան խորհրդատուներ ունեն ՀՀ ՊՆ-ում՝ բանակի բարեփոխումներին մասնակցելու։ Վերջին ամսվա ընթացքում Հայաստան են ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի երկու տեղակալներ։ ԱՄՆ դեսպանն ասել է՝ ԱՄՆ-ը հպարտ է աջակցել Հայաստանին այս ջանքերում` էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում․ «Հետագա տարիներին մենք կթարմացնենք մեր ռազմավարական երկխոսությունը և այն կվերածվի ռազմավարական գործընկերության, և որ հուսով է՝ այս համագործակցությունը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը»։ Ինչպիսի՞ աշխարհակարգ է ձևավորվում այսօր՝ Արևմուտքի՝ և Արևելքի, Հյուսիսի՝ միջև բաժանարար գծե՞ր են։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը, ասում է․ «Ալիևի կոկորդին կանգնած է Ֆրանսիան, որը ՀՀ-ին սպառազինություն է մատակարարում, և հիմա նա այս քայլով՝ Չինաստանին ուղղում է Փարիզի դեմ։ Ալիևի ականջն ընկավ Սեզարի գնումը, և ՀՀ-ին մեղադրեց ռևանշիզմի մեջ, թե պատերազմ կլինի․ մենք պետք է շատ ուշադիր լինենք, չբարձրաձայնե՛նք ռազմական գործարքների մասին։ Ադրբեջանը Արևմուտքի դեմ գործարքի գնաց՝ Չինաստանի հետ, ստրատեգիական գործակցության դաշինք կնքելով»,- նշեց Կարապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան