Հեղեղումներից տուժածների բնակարանի կամ տան կորուստն ամբողջովին կփոխհատուցվի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կառավարությունը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժածների բնակարանի կամ տան կորուստն ամբողջովին կփոխհատուցի, նման որոշում է այսօր կայացվել կառավարության նիստում։

Նախագիծը ներկյացնելիս ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտնեց, որ 263 վնասված, փլուզված առանձնատներից 98-ի դեպքում 1 քառ մետր տարածքի վերանորոգման համար կտրամադրվի 60 հազար դրամ։

Իսկ երկրորդ գոտում գտնվող մյուս բնակարաններին կտրամադրվի 40 հազար դրամ։
Նա նաև նշեց, որ գույքի փոխհատուցման համար առաջին գոտու յուրաքանչյուր բնակարանին կտրվի 1 մլն 200 հազար դրամ, 2-րդ գոտում՝ 800 հազար դրամ և պարտադիր պայման է, որ այդ գումարի 60 %-ը ծախսվի անկանխիկ եղանակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ստանդարտով են փոխհատուցում, որովհետև աղետի գոտում մի տան գույքը շատ է վնասվել, մյուսինը՝ քիչ, ստուգել չի լինի։
Վարչապետը հանձնախարարեց, որպեսզի փոխհատուցման գործընացն այնպես կազմակերպեն, որ մարդիկ քաշքշուկների մեջ չընկնեն։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ հեղեղումների պատճառով 4 մահացածների ընտանիքներից յուրաքանչյուրին կտրամադրվի 1-ական մլն դրամ աջակցություն։
Տուժած մյուս ընտանիքներին, մասնավորապես՝ Ալավերդի համայնքի և Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվարկով կտրամադրվի 60 000 դրամ։
Հիշեցնենք` մայիսի 26-ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ մահացավ, բազմաթիվ տներ ջրածածկ եղան, վնասվեցին ճանապարհներ, կամուրջներ։
Կառավարության որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարվեցին աղետի գոտի։