Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններ են

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայում հուլիսի 4-ին խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի ընտրություններ են անցկացվում։ Euronews-ի հաղորդմամբ՝ առավոտյան բացվել են ընտրատեղամասերը Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի 650 ընտրատարածքներում։ Սա Մեծ Բրիտանիայում առաջին համընդհանուր ընտրություններն են այն բանից հետո, երբ երկիրը դուրս է եկել ԵՄ-ից։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 7-ին: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 22:00-ն, որից հետո կհրապարակվեն ընտրողների հարցումների հիման վրա առաջին արդյունքները։

Քվեարկության արդյունքները կամփոփվեն մեկ գիշերվա ընթացքում, և տեղական ընտրատարածքներից շատերը վաղ առավոտյան կհայտարարեն հաղթած թեկնածուներին:

Նշվում է, որ սա առաջին ընտրությունն է այն բանից հետո, երբ 2023 թվականին ընտրատարածքների սահմանները վերագծվել են։ Այս վերանայման արդյունքում Համայնքների պալատում Անգլիան ստացել է 10 տեղ, իսկ Շոտլանդիան և Ուելսը կորցրել են, համապատասխանաբար, 2 և 8 տեղ։

Համայնքների պալատում կա 650 տեղ՝ յուրաքանչյուր տեղական ընտրատարածքից մեկական տեղ:

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Ռիշի Սունակը և նրա Պահպանողական կուսակցությունը պարտություն են կրելու։ Եթե կանխատեսումներն իրականություն դառնան, կավարտվի Մեծ Բրիտանիայում պահպանողականների կառավարման 14 տարին։