Կողմնակից ենք Հարավային Կովկասում համագործակցության ինտեգրված մոդելին՝ առանց բաժանարար գծերի․ Ալիևը՝ Բայդենին

Լուրեր

09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ։ Նա նշել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։

«Մեր երկրները միշտ սերտորեն համագործակցել են տարածաշրջանային բարդ մարտահրավերների լուծման, ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության խնդիրների լուծման գործում։ Առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկարաժամկետ և արդյունավետ համատեղ գործունեությունը էներգետիկայի ոլորտում։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության և Հարավային գազային միջանցքի իրականացմանը»,- նշում է Ալիևը։

Նա ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է Վաշինգտոնի հետ համատեղ ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, հատկապես՝ կլիմայի փոփոխության և կանաչ էներգիային անցնելու հարցերում։

Ալիևն անդրադարձել է նաև տարածաշրջանային գործընթացներում, հատկապես՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դերակատարմանը՝ հերթական անգամ նաև դժգոհություն հայտնելով։

«Ադրբեջանը նոր աշխարհաքաղաքական իրողությունների և Հարավային Կովկասում արդարության վրա հիմնված տարածաշրջանային համագործակցության ինտեգրված և ներառական մոդելի կառուցման կողմնակից է՝ առանց բաժանարար գծերի։ Որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի և դրա հիմքում ընկած 5 սկզբունքների նախաձեռնող՝ Ադրբեջանը մշտապես քաղաքական կամք է դրսևորում՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների վճռականությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նշվել է, որ մեծ հեռանկարներ կան փոխշահավետ տնտեսական և առևտրային հարաբերությունների դիվերսիֆիկացման համար, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ներդրումների, ավիացիայի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման համար։

Ալիևը վստահություն է հայտնում, որ կողմերը կշարունակեն «համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակելու սերտ համագործակցությունը Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև, որոնք բարեկամներ և գործընկերներ են»։