40 մլն դրամի արտոնություն՝ Մելիք Մանուկյանի ընկերությանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի կառավարությունը 40 մլն դրամի մաքսային արտոնություն է տալիս Շշի Մելո մականվամբ հայտնի գործարար, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի ընկերությանը։ Էկոնոմիկայի նախարարության հեղինակած նախագծից Factor.am-ը տեղեկանում է, որ «Սարանիստ» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը և հայտնել, որ պատրաստվում է 800 մլն դրամի ներդրում կատարել, իսկ սարքավորումները ներկրելու է ոչ ԵՏՄ անդամ պետություններից։
Մանուկյանի ընկերությունը զբաղվում է ապակու արտադրությամբ։ Ակնկալելով կառավարության մաքսային արտոնությունը ՝«Սարանիստ» ՍՊԸ-ն խոստանում է առկա 590 աշխատատեղը մինչև 2025 թվականը հասցնել 630-ի, իսկ 365 հազար դրամ աշխատավարձը՝ 380 հազար դրամի։

Էկոնոմիկայի նախարարության հիմնավորումն այն է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար։ Թեև նկատենք, որ գերատեսչությունը արտոնությունների տրամադրումից հետո հարկատուներին տեղեկություն չի տրամադրում՝ արդյո՞ք սահմանված ժամկետներում ներդրումներն իրականացվել են ամբողջ ծավալով, ստեղծվել են նոր աշխատատեղեր կամ եղել է աշխատավարձերի բարձրացում։

Կառավարությունն այս ընկերությանը 43 մլն դրամի մաքսային արտոնություն էլ տրամադրել էր 2023 թվականին։

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ամռանն անձամբ էր այցելել այս ընկերության արտադրամաս։ Վարչապետի այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում շեշտվել էր, որ Փաշինյանին դիմավորել ու արտադրությանը ծանոթացրել էր ընկերության սեփականատեր Մելիք Մանուկյանը։

Մանուկյանը չնայած 2018 թվականին ԱԺ պատգամավոր էր ընտրվել Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» խմբակցությունից, սակայն, աջակցում էր Սերժ Սարգսյանին։ Այդ ժամանակահատվածում, երբ Սերժ Սարգսյանն իր խոստումը դրժելով պատրաստվում էր առաջադրվել վարչապետի թեկնածու, Մանուկյանը հայտարարում էր, որ «Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է»։

Նարեկ Կիրակոսյան