ՀՀ-ն Ֆրանսիայից պիտի ՀՕՊ, կործանիչ խոցող զենքեր գնի․ իհարկե՝ լավ է, որ «Սեզար»-ը եղավ՝ այն ժամանակակից զենք է․Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ Զինված ուժերը կհամալրվի ֆրանսիական «Սեզար» հաուբիցներով։ Ըստ «Ֆիգարո» լրատվամիջոցի՝ 36 համակարգի գնման մասին է խոսքը, որոնք Երևան կհասնեն առաջիկա 15 ամիսների ընթացքում։  Ֆրանսիան կարևոր դեր ունի ռոբոտային տեխնոլոգիաների և ռազմական ավտոմատացման ոլորտում: Այսպիսի տեխնոլոգիաները մեծացնում են զինված ուժերի կարողություններն ու ապահովում անվտանգության բարձր մակարդակ: Ֆրանսիան հաճախ է կնքում խոշոր պայմանագրեր տարբեր երկրների հետ: Օրինակ՝ Rafale կործանիչների վաճառքը Հնդկաստանին, որը մեծ պայմանագիր է և ունի երկարաժամկետ համագործակցության հիմքեր: ՀՀ-ն ստանում է նաև «Բաստիոն» զրահապատ մեքենաներ։ ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի օգնականը վերջերս Factor TV-ի հետ զրույցում պատմում էր, որ հրահանգիչներ են գալու՝ սովորեցնելու դրանք մարտի մեջ կիրառելու հմտությունները։ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը Factor TV-ի հետ զրույցում ասում է․

«Ֆրանսիական «Սեզարը» լուրջ զենք է՝ 60 կմ հեռահարությամբ, և այն հնդկական զենքից որակյալ է, հրետանին պատերազմում կարևոր է՝ ճեղքում է առաջնագիծը։ Ֆրանսիան զենք արտադրող եռյակի մեջ է՝ լուրջ և ժամանակակից զինատեսակներ է արտադրում, ունի ուժեղ ռազմարդյունաբերություն։ ՀՀ-ն հակաօդային համակարգեր կարող է վերցնել, նաև՝ հակահթիռային համակարգեր, որ հակառակորդի կործանիչ գրոյաիններին խոցենք։ Մահաբեր զենք պիտի ստանանք Ֆրանսիայից»։

ՀՀ Զինված ուժերի ԳՇ Պետի օգնականը  նաև պատմում էր, որ ՀՀ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ մեկնարկել է բանակի կերպափոխման գործընթաց։ Նրանք նաև խորհրդատուներ են նշանակելու, որոնք կաշխատեն ՀՀ ՊՆ-ում։ Ֆրանսիան կենտրոնացած է մարտավարական մակարդակի վրա՝ լեռնային, հատուկ ուժեր։ ԱՄՆ-ից անվտանգային կառավարման ինստիտուտը օգնում է անվտանգային տրանսֆորմացիայի հարցում։ Զինված ուժերի ԳՇ Պետի օգնականը պնդեց, որ բարեփոխումների «հիմնական խնդիրն այն է՝ ինչպես դիմագրավել ագրեսիվ հարևանի և հարևանների կողմից ներխուժումներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկուսացված ենք բարեկամ երկրներից։ ՀՀ զինված ուժերը պետք է ունակ լինել կազմակերպել մանևրային ռազմական գործողություններ, որոնք խարսխված կլինեն ամուր ինժեներային կառույցների վրա, կվարվեն այնպիսի սոտրաբաժանումների կողմից, որոնք կունենան պատշաճ կրակային հզորություն, ինքնաբավություն, գործողությունների ազատություն»,- նշեց նա։

Խոսելով ԶՈՒ-ի բարեփոխումներից՝ Վարդանովը նշում է․

«Մեր բանակը պիտի մարդակենտրոն լինի, քանի որ զիջում ենք մարդակեր, ջարդարար թուրքական պետություններին 20-ից 23 անգամ՝ բնակչության թվով, և մենք մարդու վրա պիտի դողանք, մեծ կրակային հնարավորությամբ զինուժ պիտի ունենանք։ Բոլորս պիտի զինվոր և զենք արտադրող բանվորներ լինենք՝ ամեն ինչ պաշտպանությանը սկզբունքով։ Անվատնգության համապարփակ համակարգ է անհրաժեշտ ներդնել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան