ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օգնությամբ՝ ձեռնարկեցինք ՀՀ Զինված ուժերի կերպափոխման գործընթաց․ ԶՈւ ԳՇ պետի օգնական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագրի շրջանակում Երևանում կազմակերպել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն» խորագրով միջազգային գիտաժողով։

Factor TV-ն զրուցել է համաժողովին մասնակցող ՀՀ ԶՈւ ԳՇ պետի օգնական Ժիրայր Ամիրխանյանի հետ։ Ըստ Ամիրխանյանի՝ բանակում բարեփոխումները շեշտակի տեմպ են ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ից։ ԳՇ պետի օգնականի խոսքով՝ իրենց ջանքերը կենտրոնացրել են երկու ուղղությամբ․ մեկը նոր մոդելի պրոֆեսիոնալ սերժանտական կազմի տարածումն էր, իսկ երկրորդը՝ առաջադրանքային ղեկավարումը, որով հրամատարներին լիազորում են ինքնուրույն գործողություններ անել՝ չսպասելով վերադասի հրամաններին։

ԳՇ պետի օգնականի դիտարկմամբ բարեփոխումների ընթացքում հասկացել են, որ միայն վերոնշյալ քայլերով չեն կարող ամբողջական բարեփոխում իրականացնել ռազմական ոլորտում, անհրաժեշտ են խորքային քայլեր՝ սկսած օրենսդրությունից մինչև ֆինանսավորում և գնումների համակարգ։

Ժիրայր Ամիրխանյանի խոսքով՝ մի քանի բարեկամ երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ ձեռնարկել են մի գործընթաց, որն անվանում են պաշտպանության ոլորտի կերպափոխում կամ տրանսֆորմացում։

«Հիմնվելով առկա և հնարավոր սպառնալիքների վրա՝ առաջին քայլը մենք արդեն որոշել ենք։ Հիմնական խնդիրն այն է՝ ինչպես դիմագրավել ագրեսիվ հարևանի և հարևանների կողմից ներխուժումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկուսացված ենք բարեկամ երկրներից։ Այստեղից եզրակացություն, որ կերպափոխված ՀՀ զինված ուժերը պետք է ունակ լինել կազմակերպել մանևրային ռազմական գործողություններ և այլն»,- նշեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան