Մինսկը հայտարարել է, թե Հայաստանին նույնպես հրավիրել են մասնակցելու զորահանդեսին

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Բելառուսի մայրաքաղաք Միսնկում այսօր ռազմական շքերթ է անցկացվել՝ նվիրված նացիստներից Մինսկի ազատագրման 80-ամյակին ու երկրի անկախության օրվան։ Շքերթին մասնակցել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորականները։

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական ​​քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ Մինսկում շքերթին մասնակցելու համար հրավիրվել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։

«Հրավիրվել է նաև Հայաստանը։ Բայց ինչ-որ անհասկանալի, ամենայն հավանականությամբ, սուբյեկտիվ պատճառներով, մենք հասկանում ենք, թե որոնք են այդ պատճառները, ցավոք, Հայաստանի պատվիրակությունը, հայկական անձնակազմերը չեն ժամանել շքերթին մասնակցելու»,- ասել է Վոլֆովիչը։

Նշենք, որ այս օրերին Բելառուսի մայրաքաղաքում անցկացվում է նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին նույնպես Հայաստանը ներկայացված չէ։