ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային ռազմական օգնության նոր միջոցներ են մշակել՝ ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում․ WSJ

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ՆԱՏՕ-ի երկրները միջոցներ են մշակել, որոնք ուղղված են օգնելու Ուկրաինային ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում։ ՆԱՏՕ-ն Ուկրաինա է ուղարկելու բարձրաստիճան քաղաքացիական պաշտոնյայի՝ որպես նոր միջոցառումների մաս, որոնք ուղղված են Ուկրաինային երկարաժամկետ աջակցության ամրապնդմանը։ Դրանք հայտարարվելու են հաջորդ շաբաթ Վաշինգտոնում դաշինքի գագաթնաժողովում։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ այս քայլերը տեղի են ունենում Եվրոպայում աջ ուժերի հաջողության և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու և Ուկրաինային ամերիկյան աջակցությունը նվազեցնելու աճող հավանականության ֆոնին։ ՆԱՏՕ-ն նաև ստեղծում է նոր հրամանատարություն Գերմանիայի Վիսբադեն քաղաքում՝ Կիևին ռազմական տեխնիկա մատակարարելու և ուկրաինական զորքերի ուսուցումը համակարգելու համար։

Գործողությանը, որը կոչվելու է «ՆԱՏՕ-ի անվտանգության աջակցություն և ուսուցում Ուկրաինայի համար», մասնակցելու է մոտ 700 զինծառայող ԱՄՆ-ից և դաշինքի այլ երկրներից։ Նրանք կստանձնեն առաքելության մեծ մասը, որն ԱՄՆ զինվորականներն իրականացրել են 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո։

Լրատվամիջոցը գրում է, որ նոր նախաձեռնությունները մշակվում են արդեն մի քանի ամիս և ստացել են նոր արդիականություն են ձեռք բերել հինգշաբթի Թրամփի հետ հեռուստաբանավեճում նախագահ Ջո Բայդենի թույլ ելույթից և Ուկրաինայի վրա ծախսված ամերիկյան փողերի վերաբերյալ նախկին նախագահի քննադատական ​​հայտարարություններից հետո:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Իվո Դաալդերը WSJ-ին ասել է, որ ՆԱՏՕ-ն, ոչ թե Վաշինգտոնն է պատասխանատվություն կրելու ռազմական օգնության և ուսուցման համար, «այդպիսով, եթե նույնիսկ ԱՄՆ-ը նվազեցնի կամ հետ կանչի այդ ջանքերին աջակցությունը, դրանք չեն անհետանա»: