ԱՄՆ Պետդեպը՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների և Բաքվի հետ շարունակվող բարձր մակարդակի շփումների մասին

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ բարձր մակարդակով շարունակվող շփումներին՝ երկրում քաղբանտարկյալներին ազատ չարձակելու ֆոնին։ Հարցին, որ Բաքվի հետ բարձր մակարդակի բանակցություններ են եղել, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, անցյալ շաբաթ էլ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը Բաքվում էր, արդյոք՞ մտահոգություն չկա այն առումով, որ նման բարձր մակարդակի ներգրավվածությունը շարունակվում է առանց քաղբանտարկյալների ազատ արձակումն ապահովելու, Պատելը պատասխանել է, որ գործընթացը պահանջում է շարունակական ներգրավվածություն։

«Սա երկար գործընթաց է, և այն պահանջում է շարունակական ներգրավվածություն։ Ակնկալում եմ, որ թե՛ պետքարտուղարը, թե՛ պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենն ու մյուսները կշարունակեն կենտրոնանալ այդ ուղղությամբ»,- ասել է պաշտոնյան։

Հավելենք, որ «Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» օրերս հրապարակել էր երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 303 մարդ։ Նախորդ ցուցակի համեմատ՝ քաղբանտարկյալների թիվն ավելացել է 16-ով։ 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը։

Նախորդ տարվա վերջին ամիսներից Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող երկու տասնյակից ավելի  լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը, ԵՄ-ն պարբերաբար կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ երկրում բռնաճնշումների ալիքին և  ազատ արձակել անարդարացի բանտարկվածներին։