«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» ծրագրին մասնակցության հայտեր են ներկայացրել 15 երկրից. ԿԳՄՍՆ

Լուրեր

09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
Բոլորը

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա տարածաշրջանի համար բացառիկ մի իրադարձություն. մեկնարկում է միջազգային մեծ ճանաչում ունեցող «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» ծրագիրը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ծրագրի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) և Primavera Foundation of Armenia հիմնադրամը (գեղարվեստական խորհրդի նախագահ` Վասիլի Պետրենկո):

«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» ծրագիրը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 2-6-ը: Դասընթացները նախատեսված են երիտասարդ դիրիժորների համար, որոնք կունենան անհատական փորձեր սիմֆոնիկ նվագախմբի հետ և կմասնակցեն «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս» սեմինարին: Նվագախմբային փորձերը և սեմինարը կվարի Վասիլի Պետրենկոն: Դասընթացների ավարտին մասնակիցները մաեստրո Պետրենկոյի հետ «Արամ Խաչատրյան›» համերգասրահում կմասնակցեն գալա-համերգին: Դասընթացների և համերգի մուտքն ազատ է ունկնդիրների համար:

Ակադեմիային մասնակցության հայտեր են ներկայացրել 15 երկրից. ընտրվել են 6 երիտասարդ դիրիժորներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Իրան-Հայաստանը և Նորվեգիա-Ուկրաինան: Նրանք կաշխատեն նախապես կազմված ծրագրի վրա՝ ներկայացնելով Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Վեբերի, Մենդելսոնի, Պրոկոֆևի և Ստրավինսկու ստեղծագործությունները:

Դասընթացների և գալա համերգի համար կազմավորվել է հատուկ նվագախումբ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտների մասնակցությամբ և հովանու ներքո նվագախմբի կազմում հանդես կգան Kandinsky նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Քահվե Սյուլե) և ErazArt ծրագրի երաժիշտները:

«Ակադեմիան երիտասարդ դիրիժորներին հնարավորություն կտա պրակտիկ համատեղ աշխատանք ունենալ ավելի փորձառու և հարուստ ճանապարհ անցած մասնագետի հետ, աշխատել իրական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ինձ համար ակադեմիան հաջորդ սերնդի տաղանդավոր դիրիժորների աճի, կատարելագործման և հնարավորությունների ընձեռման միջոց է»,- նշել է Մաեստրո Պետրենկոն:

«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան» տարածաշրջանի համար նախադեպը չունեցող ամենամյա կրթական ծրագիր է, որը մեծ փորձառություն և խթան կհանդիսանա երիտասարդ դիրիժորների համար:

Պետրենկոն նաև հանդես կգա առանձին համերգով՝ հուլիսի 5-ին ղեկավարելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգի մենակատարն է հանրահայտ ջութակահար Սերգեյ Դոգադինը. նա կկատարի Մենդելսոնի Ջութակի կոնցերտը, կհնչեն նաև Վեբերի «Էվրիանտե» նախերգանքը և Դվորժակի Սիմֆոնիա թիվ 8-ը:

Նշենք, որ Վասիլի Պետրենկոն հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը (2021 թվականից) և Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2015 թվականից): 15 տարի լինելով Լիվերփուլի թագավորական ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը՝ այժմ հանդիսանում է վերջինիս դափնեկիր դիրիժորը: Եղել է Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը (2016–2022 թթ.), Օսլոյի ֆիլհարմոնիկի, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2013–2020 թթ.): Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Գևանդհաուս, Լոնդոնի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Սանտա Չեչիլիայի ակադեմիայի, Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ, ԱՄՆ-ում՝ Բոստոնի, Չիկագոյի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ:

Հանդես է եկել BBC Proms, Էդինբուրգի, Գրաֆենեգգի փառատոներում: Պետրենկոյի երկացանկում կան մոտ 30 օպերային ստեղծագործություններ, որոնք նա ղեկավարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի ազգային, Ցյուրիխի, Բավարիայի և Միխաիլովյան օպերային թատրոններում և Գլայնդեբուրնի փառատոնում:

Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է վերցրել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը և Յուրի Տեմիրկանովը: