Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայում հակաթուրքական բողոքի ցույցերին և բախումներին

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Անկարայի կողմից վերահսկվող Հյուսիսային Սիրիայում տեղի ունեցած հակաթուրքական ցույցերի, անկարգությունների և բախումների վերաբերյալ։

«Սխալ է Կայսերիում հանցագործությունից հետո, որի համար մեր պետությունը դատական ​​վարույթ է իրականացնում կասկածյալի նկատմամբ, տեղի ունեցած տխուր իրադարձությունները որպես հիմք օգտագործել՝ մեր սահմաններից դուրս որոշ սադրանքների համար։ Թուրքիայի ջանքերն ու սկզբունքային դիրքորոշումը սիրիացի ժողովրդի բարօրության համար վեր են ցանկացած սադրանքից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ նախօրեին Սիրիայում զանվածային հակաթուրքական ցույցեր են անցկացվել Թուրքիայում սիրիացի փախստականների նկատմամբ տեղի ունեցած հարձակումներից հետո։ Տարածված տեսանյութերում երևում է, որ ցուցարարները նաև իջեցրել են թուրքական դրոշները, պատռել դրանք, թուրքական ուժերի հետ բախումներ են գրանցվել։

Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի՝ չորս մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում զինված ցուցարարների և թուրքական ուժերի միջև բախումների հետևանքով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Կայսերի քաղաքում 5-ամյա երեխային բռնության ենթարկելու մասին պնդումներից հետո քաղաքում իսկական ջարդ է սկսվել սիրիացի ներգաղթյալների դեմ։ Մելիքգազի շրջանի Դանիշմենթգազի թաղամասում ամբոխը դուրս է եկել փողոցներ, սկսել կոտրել և հրկիզել սիրիացիների  մեքենաները, տներն ու խանութները։ Նշվում է, որ երեխայի նկատմամբ բռնություն իրականացնողը ձերբակալվել է։

Թուրքիայի ոստիկանությունն անկարգությունների իրականացման համար ձերբակալել է 67 մարդու։

Էմմա Չոբանյան