Վիկտոր Օրբանը պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ուկրաինա է ժամանել

Լուրեր

07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 2-ին ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների։ Այս մասին հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության ղեկավարը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Օրբանը և Զելենսկին մտադիր են քննարկել խաղաղության հասնելու հնարավորությունները և հունգարա-ուկրաինական երկկողմ հարաբերություններին վերաբերող ընթացիկ հարցեր, Reuters-ին հայտնել են Բուդապեշտից՝ ի պատասխան գրավոր հարցման:

Ավելի վաղ էլ Financial Times-ն էր հայտնել Օրբանի՝ Ուկրաինա նախատեսվող այցի մասին՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների։

Սա Հունգարիայի վարչապետ Օրբանի առաջին այցն է Ուկրաինա՝ 2022 թվականի փետրվարին ռուսական լայնամասշտաբ ներխուժումից և պատերազմի մեկնարկից ի վեր։ Հունգարիան հուլիսի 1-ից վեց ամսով ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը։

Օրբանը և Զելենսկին վերջերս կարճ բանակցություններ են  անցկացրել Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում, մինչ Ուկրաինայի ղեկավարը դիմում էր ԵՄ առաջնորդներին՝ կոչ անելով մեծացնել իր երկրին ռազմական օգնությունը:

Լիտվայի ԱԳՆ-ի համաձայն՝Հունգարիան արգելափակել կամ շարունակում է արգելափակել Ուկրաինայի վերաբերյալ Եվրամիության որոշումների 41 տոկոսը։ Բուդապեշտն այժմ հրաժարվում է Կիևին հատկացնել 6,6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ԵՄ հիմնադրամից։

Բացի այդ, Բուդապեշտը չի մասնակցի Ուկրաինային ՆԱՏՕ-ին աջակցության ընդլայնման պլանավորմանը։