Տարեսկզբից Ադրբեջանը 19 զինվորականի կորուստ ունի․ զեկույց

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Կասպյան Ռազմական հետազոտությունների ինստիտուտը (CDSİ) հրապարակել է վիճակագրական զեկույց 2024 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտի կորուստների վերաբերյալ։ Նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի և անվտանգության այլ կառույցների անդառնալի կորուստները կազմել են 19 զինծառայող։

Զեկույցում ասվում է, որ նրանցից 17-ը մահացել են ոչ մարտական ​​պայմաններում, 2-ը մահացել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախում դեմ իրականացրած ագրեսիայի ժամանակ ստացած վիրավորումներից։

Ոչ մարտական ​​կորուստներից՝ 5 զինծառայողներ մահացել են ավտովթարի, 4-ը՝ տարբեր պատահարների հետևանքով, 3 հոգի մահացել է հիվանդություններից, 3-ը ինքնասպանություն է գործել, 1 զինծառայող մահացել է «ապօրինի գործողության» հետևանքով, ևս 1-ը՝ «անհայտ պատճառներով»։

Զոհված զինծառայողներից 17-ը ծառայել են ՊՆ ստորաբաժանումներում, 2-ը՝ Պետական ​​սահմանային ծառայությունում։ Մահացածներից 11-ը շարքային զինծառայողներ են, 7-ը՝ սպա, 1-ը՝ ենթասպա։

2024 թվականի առաջին կիսամյակում վիրավորվել է առնվազն 18 զինվորական։ Նրանցից 15-ը տուժել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, 1-ը թունավորվել է։ Նշվում է, թե հայկական կողմի կրակոցներից 2 զինվոր է վիրավորվել։

Նշենք, որ ավելի վաղ էլ ինստիտուտը հրապարակել էր 2023 թվականին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտի մոնիթորինգի արդյունքները։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն առնվազն 260 զինծառայողի կորուստ է ունեցել։ Նրանցից 212-ը մարտական ​​կորուստներ են, 48-ը՝ ոչ մարտական։

Էմմա Չոբանյան