Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Մակրոնի գլխավորած ուժը պարտվել է

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Ֆրանսիայում կիրակի՝ հունիսի 30-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթել է Մարի Լը Պենի աջ ծայրահեղական «Ազգային միավորում»-ը (RN)։ Ձայների պաշտոնական հաշվարկի արդյունքներով՝ կուսակցությունն ու նրա դաշնակիցները հավաքել են ձայների 33 տոկոսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

28 տոկոսը քվեարկել է ձախերի և կանաչների նախընտրական դաշինքի՝ «Նոր ժողովրդական ճակատի» օգտին, իսկ մասնակցած ընտրողների 20 տոկոսը քվեարկել է նախագահ Էմանուել Մակրոնի կառավարական ճամբարի օգտին։

Երեք տարբեր սոցիոլոգիական ընկերությունների կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 7-ին նախատեսված ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով աջ պոպուլիստները կարող են հարաբերական կամ նույնիսկ բացարձակ մեծամասնություն ստանալ Ազգային ժողովում։

Խորհրդարանի 577 տեղերի բաշխումը կախված կլինի նրանից՝ արդյո՞ք շատ գործիչներ կհանեն իրենց թեկնածությունը քվեարկության երկրորդ փուլում։

Առաջին փուլում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 60 տոկոսը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին տասնամյակների ընթացքում:

Ընտրությունների արդյունքների ֆոնին, Ֆրանսիայի մի շարք քաղաքներում աջ արմատականների դեմ ցույցեր են տեղի ունեցել։ Ըստ dpa գործակալության՝ այս ակցիաներին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Փարիզում ծայրահեղականության դեմ պայքարող ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում։ Le Figaro-ի տվյալներով՝ ակցիային միացել են ձախակողմյան առաջատար քաղաքական գործիչները։

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Լիոնում, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են գրանցվել։ Ցուցարարները փողոցներում ինքնաշեն բարիկադներ են տեղադրել, շշեր ու ճայթռուկներ նետել ոստիկանների ուղղությամբ։ Անկարգությունների ընթացքում խանութների ցուցափեղկեր են կոտրվել։