ՀՀ-ն կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

Լուրեր

06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի «Կրթություն հանուն կայուն զարգացման: Ձեռնարկատիրական կրթություն և երիտասարդների ներգրավում» (UNESE forum on ESD: Empowering Youth for Sustainable Futures: Enterpreneurship Education and Youth Engagement) համաժողովին։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ այն նվիրված էր երիտասարդության ներգրավմանը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների կյանքի կոչմանը՝ միտված գլոբալ օրակարգի առաջմղմանը և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ձեռնարկատիրության զարգացման միջոցով երիտասարդների հզորացմանը հանուն կայուն ապագայի։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը բարձրաստիճան հյուրերի համար կազմակերպված պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով՝ մատնանշելով, որ Հայաստանը հետամուտ է համաշխարհային մակարդակով օրակարգային այս բոլոր խնդիրների լուծմանը հետևողական ջանքերի միջոցով և որ պնդման համար հիմք են հանդիսանում ինչպես ռազնավարական փաստաթղթերը, այնպես էլ իրականացվող ոլորտային քաղաքականություններն ու բյուջետային ծրագրերը։

Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ ռազմավարական փաստաթղթերում ապահովված է կայուն զարգացման օրակարգի համընդգրկուն ներառվածությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման ու ներառական աճի ապահովման հիմնական գործոն. այդ են վկայում «ՀՀ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության» գերնպատակը՝ ունենալ կիրթ և կարողունակ քաղաքացի և ազգ, և «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի կենտրոնում սովորողն է և նրա կարիքների ու տաղանդների բացահայտումը, դրանց առավելագույն զարգացումն ու իրացումը: Նշվել է, որ վերջինիս մշակման ժամանակ հաշվի են առնվել միջազգային հանձնառությունները, մասնավորապես՝ «Վերափոխելով աշխարհը. կայուն զարգացման 2030 օրակարգը», «ՄԱԿ-ՀՀ կայուն զարգացման 2021-2025 թթ. համագործակցության շրջանակը։ Ա. Մարտիրոսյանը նաև նշել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը առնչվում են ոչ միայն ԿԶՆ ուղղություններին, այլև խաչվող մյուս նպատակներին, մասնավորապես՝ աղքատության վերացում, առողջ ապրելակերպ, կանաչ օրակարգ և այլն:

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանում հանրակրթության նոր չափորոշչին և ընդգծել, որ ըստ դրա՝ գիտելիքի վրա հիմնված ուսուցումից անցում է կատարվում դեպի կարողունակությունների վրա հիմնված ուսուցման։ Կարևորվել է այն փաստը, որ նոր չափորոշչում ներառված են էկոլոգիական, թվային ու ձեռնարկատիրական կրթության բաղադրիչները, քննադատական ու վերլուծական հմտությունները:

Համաժողովի օրակարգում առանձնակի կարևորություն է տրված երիտասարդության ոլորտին։ Այս համատեքստում ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, Կայուն զարգացման վերաբերյալ իրազեկման բարձրացման, սոցիալական ձեռնարկատիրության խթանման, երիտասարդական կենտրոնների ստեղծման միջոցառումները:

Արթուր Մարտիրոսյանը առանձնակի անդրադարձել է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրին, որն իրականացվում է ՀՀ պետական բյուջեով և մեկտեղում է կրթության, կայուն զարգացման և նորարարության բաղադրիչները։

Պանելային քննարկումներին՝ որպես բանախոսներ, հանդես են եկել նաև Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները՝ ԿԳՄՍ նախարարությունից, երիտասարդական կազմակերպություններից՝ ներկայացնելով հանրակրթության, երիտասարդության ոլորտներում կայուն զարգացման շրջանակում Հայաստանում իրականացվող ծրագրերը։

Այցի շրջանակում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միքայելիդուի հետ։

Քննարկվել են կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության, մասնավորապես՝ փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը, ինչպես նաև կրթության, երիտասարդության ոլորտներում ԵՄ համագործակցության գործիքների կիրառմամբ երկկողմ գործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նշենք, որ «Կրթություն հանուն կայուն զարգացման 2021-2030 թթ. ռազմավարությունը» ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված ռազմավարություն է, որն ունի 4 ուղղություն՝ որակյալ կրթություն, ամբողջական ինստիտուցիոնալ մոտեցում, թվային կրթություն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, ձեռնարկատիրություն, զբաղվածություն, նորարարություն։ Համաժողովը նվիրված էր 4-րդ ուղղությանը, մասնավորապես՝ ձեռնարկատիրության և նորարարության ոլորտում երիտասարդների ներգրավմանը։