Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար կրկին մրցույթ է հայտարարվել

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով։

«Պահանջվող որակավորումներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ (հայտարարության հրապարակման ամսաթիվ՝ 28 հունիսի, 2024 թ․)։

Փաստաթղթերը Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի ղեկավարին պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի հուլիսի 29-ին»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփել էին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։ Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չէր ստացել հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։

Հանրային ռադիոյի նախկին  գործադիր տնօրենԳարեգին Խումարյանը ամիսներ առաջ հայտարարություն էր տարածել՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցին տված հարցազրույցի հետ:

 «Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է»,- գրել էր Խումարյանը։

Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել էր ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Գարեգին Խումարյանի հարցով։  ՀՀԽ-ն դիրքորոշում էր հայտնել՝ նշելով, որ Խումարյանը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը։ Ապա Դիտորդ մարմինը եզրակացություն էր տվել՝ նշելով, որ Գարեգին Խումարյանի հոդվածում լրագրողի էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում չկա։ Նշանակվել էր նոր մրցույթ։

Նշենք նաև, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել հետևյալ անձինք՝

Խումարյան Գարեգին Կորյունի

Հովհաննիսյան Բելա Հրաչիկի

Մանուկյան Մարիամ Վոլոդիայի

Մարգարյան Մհեր Մարտիրոսի։