Ալիևը սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում Մեջլիսի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

Լուրեր

10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Ալիևը խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակել է 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։

Երկրի Սահմանադրական դատարանի պլենումը նախօրեին քննարկել էր Ալիևի դիմումը Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի անդամները որոշել են, որ Մեջլիսի ցրումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը համապատասխանում է Սահմանադրությանը։

Հունիսի 21-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պաշտոնապես դիմել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով։ Դիմումին կողմ էր քվեարկել 105, դեմ՝ 1 պատգամավոր։

Մինչ այս, մայիսին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել էր, որ ըստ երկրի օրենսդրության՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Նա, միաժամանակ, նշել էր, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ժամանակից շուտ։

«Հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ այժմ անհրաժեշտ է որոշակի աշխատանք սկսել՝ կապված ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման հետ։ Քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակը համընկնում է COP29-ի հետ, որը հեղինակավոր միջոցառում է և անցկացվելու է Ադրբեջանում, կարող է որոշում կայացվել ընտրությունների օրը փոխելու մասին»,- ասել էր Փանահովը։

Էմմա Չոբանյան