Վրաստանի իշխանությունների ներկայիս կուրսը մոտեցնում է ԵՄ անդամակցության գործընթացի կասեցմանը․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Եվրոպական խորհուրդը հրապարակել է  Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, անվտանգության և պաշտպանության, մրցունակության, միգրացիայի, արտաքին քաղաքականության, հիբրիդային սպառնալիքների և հաջորդ ինստիտուցիոնալ շրջանի վերաբերյալ եզրակացությունը։

Փաստաթղթում, ի թիվս այլ հարցերի, Եվրոպական խորհուրդն իր «լուրջ մտահոգությունն» է հայտնում Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և «վրացական իշխանություններին կոչ է անում հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով գործողությունների ներկայիս կուրսը, որը սպառնում է Վրաստանի ուղուն դեպի ԵՄ և մոտեցնում է անդամակցության գործընթացի կասեցմանը»։

Վրաստանի վերաբերյալ այս եզրակացությունն արվել է «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի ընդունման ֆոնին։

Ըստ Եվրոպական խորհրդի՝ Վրաստանում պետք է դադարեցվեն քաղաքական առաջնորդների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների դեմ ահաբեկումները, սպառնալիքներն ու ֆիզիկական հարձակումները։

«Ցանկացած երկրի համար, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին, կարևոր է հարգել այն արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնվել է Եվրամիությունը»,- ասվում է փաստաթղթում։

Եվրոպական խորհուրդը նաև խոստանում է ուշադիր հետևել իրավիճակին խորհրդարանական ընտրություններից առաջ և կոչ է անում վրացական իշխանություններին՝ ապահովել, որ «այս տարվա աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններն ազատ և արդար լինեն»։

Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհուրդը վերահաստատում է իր «անսասան աջակցությունը» Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ևս  մեկ անգամ հայտնում է իր ամուր համերաշխությունը Վրաստանի ժողովրդի հետ և իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել նրանց եվրոպական ապագայի ճանապարհին։