ԱՄՆ կոնգրեսականները ԼՂ-ում էթնիկ զտումների համար Ադրբեջանին դատապարտող երկկուսակցական բանաձև են ներկայացրել

Լուրեր

10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները՝ դեմոկրատ Աննա Էշուն և հանրապետական Քրիս Սմիթը ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար:

«Անցյալ տարի ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա բերեց հայկական համայնքի ոչնչացմանը, որը դարեր շարունակ այդ շրջանը տուն է կոչել: Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների ամեն սահմանմանը և որպես այդպիսին պետք է դատապարտվեն»,- ասել է Էշուն։

Նա նշել է, որ բանաձևը հստակ արձանագրում է հայ ժողովրդի դեմ իրագործված վայրագությունները և նախանշում է այն կարևոր քայլերը, որոնք «ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի արդարադատության հասնելու և այդ հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու  համար»։

Սմիթն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունները և էթնիկ զտումները չեն չեզոքացնում հայերի իրավունքը՝ ապրելու իրենց հինավուրց հայրենիքում խաղաղ և ազատ, դավանելու իրենց հավատքը, հետևելու իրենց սովորույթներին և խոսելու իրենց լեզվով։

«Մեր երկկուսակցական օրենսդրությունը կոչ է անում Բայդենի վարչակազմին ակտիվորեն աջակցել հայերի իրավունքներին՝ ընդդեմ Ադրբեջանի կառավարության շարունակական հանցագործությունների՝ իր դաժան բռնապետ Իլհամ Ալիևի օրոք»,-ասել է կոնգրեսականը։