Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի ռազմավարական նպատակը ԵՄ-ին լիիրավ անդամակցությունն է

Լուրեր

10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
Բոլորը

Անկարան իր ռազմավարական նպատակ է դիտարկում Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էստոնիայի նախագահ Ալան Կարիսի հետ Անկարայում կայացած համատեղ ասուլիսում, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը, ինչպես մենք պարբերաբար շեշտում ենք, մեր ռազմավարական նպատակն է։ Մեր ընդհանուր շահերից է բխում, որ ԵՄ-ն Թուրքիային մոտենա նմանատիպ դիրքերից։ Վստահ եմ, որ Էստոնիայի աջակցությունը Թուրքիային այս համատեքստում կշարունակի աճել։ Այս ակնկալիքների մասին ես ասացի պարոն Կարիսին»,-ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ նախագահ Կարիսի հետ բանակցությունների ընթացքում հաստատել են Թուրքիայի և Էստոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու ընդհանուր կամքը, քննարկել այդ ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ իրենք կարող են հիմնվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում առկա համագործակցության վրա՝ լրացուցիչ նախագծեր զարգացնելով։

Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայի պատերազմը։

«Ես ևս մեկ անգամ ընդգծել եմ աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Միայն դիվանագիտության միջոցով որքան հնարավոր է՝ շուտ կարելի է վերջ դնել Ուկրաինայում ավերվածություններին և հասնել արդարացի ու վերջնական լուծման։ Մենք նախկինի պես համոզված ենք, որ նախաձեռնությունները՝ ուղղված Ռուսաստանի բացառմանը, չեն բերի ցանկալի արդյունքների»,- հայտարարել է Էրդողանը։