ԱՄՆ-ում տեղի է ունեցել Բայդենի և Թրամփի առաջին հեռուստաբանավեճը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ հունիսի 27-ին տեղի է ունեցել նախագահ Ջո Բայդենի և Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի առաջին հեռուստաբանավեճը։ Քաղաքական գործիչները ելույթ են ունեցել Ջորջիա նահանգի Ատլանտայում՝ CNN-ի տաղավարում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բանավեճը սկսվել է ԱՄՆ-ի տնտեսությունում տիրող իրավիճակի քննարկմամբ։ Թրամփն ու Բայդենը մտքեր են փոխանակել գնաճի, աշխատատեղերի և հարկային քաղաքականության վերաբերյալ։ Սպիտակ տան ղեկավարը թվարկել է այն գործոնները, որոնք համարում է իր նախագահության տնտեսական հաջողությունը՝ հավելելով, որ «դեռևս շատ անելիքներ կան»։ Թրամփն էլ ընդհատել է՝ հայտարարելով, որ գնաճը «սպանում է» ԱՄՆ-ին։

Ներգաղթի և հղիության արհեստական ​​ընդհատման արգելքի վերաբերյալ կարծիքներ փոխանակելուց հետո նրանք անցել են արտաքին քաղաքականության օրակարգին։

Նախ քննարկվել է Ուկրաինայում պատերազմը։ Մոդերատոր Դանա Բաշը բանավեճի մասնակիցներին հարցրել է՝ ընդունելի՞ են համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած հրադադարի պայմանները։ Թրամփը մեղադրել է Բայդենին՝ հայտարարելով, թե լայնամասշտաբ ներխուժումը երբեք չէր լինի, եթե ԱՄՆ-ն «առաջնորդ ունենար»։

«Սա պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր»,- ասել է նախկին նախագահը՝ պնդելով, որ Բայդենի օրոք Կիևին հատկացվել է «200 միլիարդ դոլար կամ ավելի», որը շատ մեծ գումար է։

Հարցին՝ արդյո՞ք Թրամփն ընդունելի է համարում Պուտինի պահանջները, նա պատասխանել է. «Ո՛չ, դրանք անընդունելի են»։

Նախագահ Ջո Բայդենն իր հերթին Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։

«Նրան պետք է ամբողջ Ուկրաինան»,- ընդգծել է նա։

Սպիտակ տան ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Պուտինը դրանով չի սահմանափակվի։

«Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կլինի Լեհաստանի հետ»,- հարց է ուղղել Բայդենը՝ մտահոգություն հայտնելով, որ պատերազմը կարող է տարածվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։

Անդրադառնալով Գազայի հատվածում տիրող իրավիճակին՝ Ջո Բայդենը հայտարարել է, որ քննարկվում է մի ծրագիր, որը նախատեսում է իսրայելցի պատանդների փոխանակում պաղեստինցի գերիների հետ և «երկարաժամկետ հրադադար՝ լրացուցիչ պայմաններով»։

Դոնալդ Թրամփն ուղղակիորեն չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք կաջակցի անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտի համար։

«Պետք է տեսնենք»,- հակիրճ ասել է  Թրամփը, ապա անցել եվրոպական երկրների հետ առևտրային գործարքների քննարկմանը:

Նշվում է, որ 81-ամյա Ջո Բայդենի և 78-ամյա Դոնալդ Թրամփի հեռուստաբանավեճը տևել է 90 րոպե՝ երկու գովազդային ընդմիջումներով։