Էրդողանը Նեթանյահուին «հոգեկան հիվանդ» է անվանել

Լուրեր

27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
27.11.2026 | 16:50
Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
27.11.2026 | 16:41
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է
27.11.2026 | 16:33
Թրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին «ընկեր» անվանել
27.11.2026 | 16:31
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի եվրոպական ձգտումները և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով
27.11.2026 | 16:25
Պետք է ճշտել` Քոչարյանին ո՞ր լեզվով է հարմար կարդալ նախագիծը. Ալեքսանյանը` Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 16:24
Բաքուն համաձայն է Ադրբեջանի թեկնածության առաջադրմանը ԵԱՀԿ նախագահության պաշտոնում․ ՀՀ-ին ևս առաջարկ է արվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելն իր հայացքը հիմա էլ ուղղել է Լիբանանին՝ Թել Ավիվին մեղադրելով որոշ արևմտյան ուժերի՝ պատերազմն ընդլայնելու Իսրայելի կառավարության ծրագրերին աջակցելու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Իսրայելը, որն ավերել է Գազան, այժմ իր հայացքն ուղղում է Լիբանանին։ Մենք տեսնում ենք, որ մինչ արևմտյան ուժերը տեսախցիկի առաջ այլ կերպ են խոսում, կուլիսներում նրանք թփթփացնում են Իսրայելի մեջքին, նույնիսկ աջակցում են նրան։ Տարածաշրջանում պատերազմի տարածման Նեթանյահուի պլանները կհանգեցնեն մեծ աղետի»,- ասել է նա։

Էրդողանը, միաժամանակ, հերթական անգամ վիրավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

«Չափազանց ողբերգական է, որ երկրները, որոնք ողբում են ազատության, մարդու իրավունքների և արդարության համար, դարձել են Նեթանյահուի նման հոգեկան հիվանդի ստրուկը»,- հայտարարել է Էրդողանը։