Ջեյմս Օ՛Բրայենը մեկնում է Բաքու՝ ընդգծելու ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքմանը

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը այց կկատարի Ադրբեջան։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ նա հունիսի 27-29-ը կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաք։ Բաքվում նա հանդիպելու է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևին, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ ընդգծելու ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում առաջընթացը և ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Նշվում է, որ Օ՛Բրայենը նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ կրկնելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին հավատարիմ մնալու հրատապությունը:

Հիշեցենք, որ Ջեյմս Օ՛Բրայենն ավելի վաղ այցով Երևանում էր։ Նա մասնակցել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին, ինչպես նաև հանդիպել տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։