100 դրամի չափով պետական աջակցություն՝ կոնյակի սպիրտի արտահանման համար

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատեց կոնյակի սպիրտի արտահանման ծրագիրը, ըստ այդմ՝ մեկ լիտր բարձրորակ կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով պետական աջակցություն կտրամադրվի։

Կառավարությունն ակնկալում է, որ աջակցության տրամադրման դեպքում կարտահանվի շուրջ 7.0 մլն լիտր կոնյակի սպիրտ, որի արդյունքում վերամշակող ընկերությունները կունենան շուրջ 80.0 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ լրացուցիչ ազատ տարողություններ։

Կոնյակի սպիրտի լիտրի դիմաց 100 դրամի չափով աջակցությունն, ըստ նախագծի հիմնավորման, հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու իրացման ծավալները, ինչպես նաև ապահովելու խաղողի մթերումների գործընթացը։ Կոնյակի սպիրտի արտահանման աջակցությունը կգործի որոշման ընդունման օրվանից մինչև տարեվերջ՝ դեկտեմբերի 30-ը։
Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նաև նշվում է, որ 2019 թվականին կոնյակի սպիրտի արտահանումը կազմել է 14.5 մլն լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով), այնուհետև տարբեր գործոններով պայմանավորված արտահանման ծավալները սկսել են նվազել և 2020-2022 թվականների ընթացքում արտահանումը կազմել է 17․1 մլն լիտր։
2023 թվականի երկրորդ կիսամյակից սկսած արտահանման ծավալներն զգալիորեն ավելացել են և տարեվերջին արտահանման ծավալը կազմել է շուրջ 11.4 մլն լիտր։
2020-2023 թվականներին կազմակերպությունների կողմից մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտների ծավալները գնահատվել են շուրջ 50․0 մլն լիտր։
Նկատի ունենալով, որ կոնյակի սպիրտը պետք է իրացվի առնվազն 3 տարի հնացումից հետո, ապա 2023 թվականին կարող էին իրացվել մինչև 2019 թվականը և որոշ չափով նաև 2020 թվականին արտադրված կոնյակի սպիրտները, հետևաբար, տնտեսավարողների մոտ 2020-2023 թվականներին մթերված խաղողից արտադրված սպիրտների մնացորդները գնահատվում են շուրջ 30․0 մլն լիտր։