ՀՀ կառավարության գործունեությունը ոչ ամբողջովին է համապատասխանում մարդկանց թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին․ Պետքարտուղարության զեկույցը

Լուրեր

01.07.2024 | 15:01
Պապիկյանը կոլեգիայի նիստ է հրավիրել․ քննարկել են ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրները
01.07.2024 | 14:53
Մարդիկ ձգտում էին գնալ հիվանդանոցներ,որ գոնե այնտեղ սնունդ ստանային.Գենյա Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2024 | 14:44
Ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում. ՀՔԱՎ ծրագրերի ղեկավարն ուսումնասիրություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2024 | 14:36
ՄԻՊ-ը դիմում-բողոքներ է ստանում, որ ՀէՑ-ն ու «Վեոլիա ջուր»-ը ծառայությունները պատշաճ չեն իրականացնում
01.07.2024 | 14:25
Հունգարիան ստանձնում է ԵՄ նախագահությունը․ կշարունակի՞ Օրբանը դեմ գնալ կառույցին
01.07.2024 | 14:16
Հանրաքվե անե՞լ, թե՞ չանել. Փաշինյանը մեկնաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2024 | 14:05
Վտանգ կար, որ Ադրբեջանն անընդհատ կարող է կրակ բացել. ներկայացվեց փաստահավաք խմբի զեկույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2024 | 13:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին
01.07.2024 | 13:45
Ավելի քան 100 բջջային հեռախոս են փորձել ներկրել առանց մաքսային ձևակերպման
01.07.2024 | 13:36
Եթե ժողովուրդը ցանկանա իշխանափոխություն անի՝ կանի, ոչ ոք չի կարող դրա դեմն առնել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՈՒԹ
01.07.2024 | 13:25
ԵՄ-ի հարցով հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունն Ալեն Սիմոնյանի անձնական դիրքորոշումն է, քաղաքական որոշում չկա․ ԱԺ նախագահի օգնական
01.07.2024 | 13:14
Բայդենի ընտանիքը նրան խրախուսել է դուրս չգալ ընտրապայքարից․ CNN
01.07.2024 | 13:03
ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Բելգորոդ՝ հրթիռակոծությունից ավերված շենք
01.07.2024 | 12:51
Կանայք կան, որոնց համար անապահով տեղը ոչ թե սահմանն է, այլ իրենց տունն ու ընտանիքը. Լարա Ահարոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2024 | 12:40
Դառը հետևանքներ է ունենալու հուշարձան շենքերի պահպանման կանոնները խախտելը․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարության գործունեությունը ոչ ամբողջովին է համապատասխանում մարդկանց թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն զգալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Մարդկանց թրաֆիքինգի (TIP) վերաբերյալ 2024 թվականի զեկույցում։

Նշվում է, որ կառավարությունը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ ցույց է տվել ջանքերի ընդհանուր աճ, ուստի՝ Հայաստանը մնացել է երկրորդ մակարդակում: Այս ջանքերը ներառում են ավելի շատ ենթադրյալ թրաֆիքինգի դեպքերի հետաքննություններ և քրեական հետապնդում, ավելի շատ զոհերի նույնականացում: Կառավարությունը մեծացրել է ռեսուրսները տուժածներին պաշտպանելու համար, ներառյալ՝ ՀԿ-ների կողմից ղեկավարվող ապաստարանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է սոցիալական աշխատողների համար զոհերի նույնականացման ուղեցույցներ և մշակել է գրքույկներ՝ տուժածներին տեղեկացնելու պետական ​​առկա ռեսուրսների մասին: Կառավարությունն ավելացրել է ռեսուրսները կանխարգելման ջանքերի համար։

Ըստ զեկույցի, սակայն, ՀՀ կառավարությունը չի կարողացել պահպանել նվազագույն չափանիշները մի քանի հիմնական ոլորտներում: Մասնավորապես, ասվում է, որ դատախազները կարճել կամ վերադասակարգել են գործերը՝ ապացույցների բացակայության կամ տուժողների ցուցմունքներին մեծ վստահության պատճառով՝ առանց հաստատող ապացույցների:

«Իրավապահ ոլորտի պաշտոնյաները քրեական դատավարության ժամանակ միշտ չէ, որ ցուցաբերել են զոհակենտրոն մոտեցում, և կառավարությունը չի իրականացրել զոհակենտրոն քաղաքականություն և տուժող-վկաների աջակցության միջոց: Կառավարությունը շարունակել է ֆինանսավորել զոհերի աջակցության վերաինտեգրման ծրագրերը, որոնք երբեմն բավարար չեն եղել զոհերի կարիքները լիովին բավարարելու համար»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու փախստական դարձած ավելի քան 100,000 մարդիկ, որոնք գործազուրկ են, խոցելի են մարդկանց թրաֆիքինգի առումով: