Հանրաքվե անե՞լ, թե՞ չանել. Փաշինյանը մեկնաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին։ Վարչապետի հիմնական ելույթից հետո ֆորումի մասնակիցներին նաև հարց ուղղելու հնարավորություն տրվեց։ «Հայաստանի Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը Փաշինյանին ներկայացրեց չորս քաղաքական ուժերի՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքավեի անելու առաջարկը։ Խզմալյանը նշեց, որ պետք է հնարավորություն տալ, որ ժողովուրդն աջակցի այս գաղափարը:

Արձագանքելով առաջարկին՝ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հանրաքվե անցկացնելու հիմնական խնդիրն այն է, որ ինքը չունի հարցի պատասխանը՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին։ Փաշինյանի խոսքով՝ հանրաքվե անելու համար նախ պետք է քարոզարշավ անել, քարոզարշավի ժամանակ էլ քաղաքացիներից հարցեր են հնչելու՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, Եվրամիությունն ուզում է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը պատրա՞ստ է։

«Ասելու են՝ Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունն է պատրաստ։ Հիմա հարց՝ Եվրամիությունն ինչքանո՞վ է պատրաստ, այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ո՛չ, չեմ կարող տալ։ Ես ինքս Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հանդես գալով հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ լինել մոտիկ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, ես այդպիսի հայտարարություն չէի անի: Կամ եթե ես նման հայտարարություն անեի այն պայմաններում, որ ՀՀ ժողովուրդը չի աջակցում այդ գաղափարին, ես ՀՀ վարչապետ չէի լինի այդ հայտարարությունից հետո»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։