ԵՄ-ի հարցով հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունն Ալեն Սիմոնյանի անձնական դիրքորոշումն է, քաղաքական որոշում չկա․ ԱԺ նախագահի օգնական

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

«Մեր հասարակությունն ունի որոշում՝ լինել ԵՄ մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկում էր հանրաքվեի մասին, որ Հայաստանը դառնա ԵՄ մաս։ Ես կարծում եմ, որ երբևէ մոտ ապագայում մեզ մոտ կլինի այդ հանրաքվեն և վստահ եմ, որ մեր մարդիկ կասեն՝ «այո»»,- այս մասին Լատվիա կատարած այցի ընթացքում Rus.LSM-ի հետ զրույցում հայտարարել էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Factor.am-ը ԱԺ նախագահի օգնականին հարց ուղղեց՝ արդյո՞ք ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ իշխանությունը քաղաքական որոշում ունի, թե՞ դա Ալեն Սիմոնյանի կարծիքն է։ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը հայտնեց, որ հնչածն Ալեն Սիմոնյանի անձնական դիրքորոշումն է, ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ քաղաքական որոշում այս պահին չկա։

Հստակեցնող հարցին, թե «երբևէ մոտ ապագայում» հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ այդ հանրաքվեն, հնարավոր է, այս տարվա ընթացքում տեղի ունենա, Սիմոնյանի օգնականը շեշտեց, որ կոնկրետ ժամկետներ չեն հստակեցվում՝ «յուրաքանչյուրն ինչպես կհասկանա»։

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակն» առաջարկում է 4 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հայտ ներկայացնելու հարցով։ Այս թեմայի շուրջ նաև խորհրդարանական լսումներ տեղի ունեցան։
Ավելի վաղ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը «հետաքրքիր և պահանջված» էր գնահատել չորս քաղաքական ուժերի և ՀԿ-ների՝ ԵՄ-ին անդամակցության հանրաքվե անցկացնելու առաջարկը։

Մանյա Պողոսյան