Ֆոն դեր Լեյենը կշարունակի պաշտոնավարել, Միշելն ու Բորելը կհեռանան․ ԵՄ-ում համաձայնություն են եկել նոր ղեկավարների ընտրության շուրջ

Լուրեր

09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ևս մեկ ժամկետով կպաշտոնավարի եվրոպական խոշոր քաղաքական կուսակցությունների միջև կնքված գործարքի համաձայն։ Այս մասին հայտնում են գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը և dpa-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրիների, գրում է Reuters-ը։

Նշվում է, որ երեք կենտրոնամետ քաղաքական կուսակցությունների բանակցողները համաձայնության են եկել մի փաթեթի շուրջ, որով Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան կփոխարինի Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում, իսկ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելին կփոխարինի  Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

Ակնկալվում էր, որ ֆոն դեր Լեյենը, Կոստան և Կալլասը կզբաղեցնեն այդ պաշտոնները, սակայն ԵՄ առաջնորդները չէին կարողացել փաթեթի շուրջ համաձայնության գալ անցյալ շաբաթ տեղի ունեցած հանդիպմանը: Այժմ գործարքը, ամենայն հավանականությամբ, արագորեն կհաստատվի, երբ ազգային առաջնորդները կրկին հանդիպեն հինգշաբթի և ուրբաթ օրը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում: