Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են ՌԴ Դաղստանի շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունները։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան դեմ է ահաբեկչության բոլոր ձևերին և դատապարտում է հարձակումները։ Նա ցավակցություն է հայտնել ռուս ժողովրդին զոհերի կապակցությամբ, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ջանքերը՝ վերջ տալու տարածաշրջանում բոլոր հակամարտություններին։

Կրեմլի հաղորդագրության համաձայն էլ՝ կողմերը պայմանավորվել են անձամբ շփվել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անձնական շփումների մասին, այդ թվում՝ հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում»,- ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։