Քերոբյանը բացահայտում է Աբազյանի, Ավինյանի և Մհեր Գրիգորյանի հետ ունեցած խնդիրները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.01.2025 | 23:34
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիր են ստորագրել
15.01.2025 | 23:30
Բաքուն հայտնում է Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանության մասին
15.01.2025 | 23:13
Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան ունակ է «ջախջախելու» բոլոր ահաբեկիչներին և կոչ արել «ձեռքերը հեռացնել» Սիրիայից
15.01.2025 | 22:57
ՀԱՄԱՍ-ը Իսրայելի կողմից ոչնչացված բոլոր զինյալներին փոխարինող է գտել․ Բլինքեն
15.01.2025 | 22:49
Կստեղծվի ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ․ վարչապետը համակարգող խորհրդի նախագահն է
15.01.2025 | 22:42
Թրամփն այլևս չի խոստանում 24 ժամում վերջ տալ Ուկրաինայի հակամարտությանը. FT
15.01.2025 | 22:27
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.01.2025 | 22:14
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների իրացման համար ձերբակալվածներին
15.01.2025 | 22:00
ԵՏՄ-ից դուրս գալու հայտ ՀՀ-ն չի ներկայացրել․ այս պահին դրանից խոսելը ժամանակավրեպ է․ Ծովինար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 21:49
Քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին
15.01.2025 | 21:34
Ռուսաստանն օդային հարձակումներ էր ծրագրել Լեհաստանի և այլ երկրների դեմ․ Տուսկ
15.01.2025 | 21:20
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը
15.01.2025 | 21:11
Բաքվում կանխվել է հրեական համայնքի ղեկավարներից մեկի դեմ ծրագրվող մահափորձը․ իսրայելական ԶԼՄ-ներ
15.01.2025 | 21:00
ԱՄՆ-ից եկող թիմը կարող է օգնել ՀՀ սահմանների պաշտպանությանը, բայց մե՛նք պիտի կառուցենք մեր անվտանգային միջավայրը․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 20:54
Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն
Բոլորը

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տնային կալանքի ավարտից հետո հարցազրույց է տվել Factor TV-ին և որոշակի մանրամասներ հայտնել քրեական վարույթից ու իրեն առաջադրված մեղադրանքից։

-Պարո՛ն Քերոբյան, մեկ շաբաթ առաջ ավարտվեց ձեր տնային կալանքը, որից անմիջապես հետո Դուք ֆեյսբուքյան գրառում կատարեցիք, մասնավորապես, նշելով, թե «անհամբերությամբ սպասում եք այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է, ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը։ Այս գրառումն ի՞նչ է նշանակում։ Ուզում եք ասել, որ Դուք ազնիվ և անկաշառ եք,  և Ձեր գլխին արհեստական գո՞րծ է սարքվել։  

-Գործից կերևա, որ դրանում ներգրավված մեղադրյալները, որոնք Էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) աշխատակիցներ են, աշխատել են թե՛ ազնիվ, թե՛ անկաշառ։ Նրանք փորձել են այնպես անել, որ այն ծրագրային ապահովումը, որը գնվելու է պետության կողմից, լինի բարձր որակի։ Գործի նյութերում սա երևում է։ Մենք սա ցույց կտանք։

Իրավապահները մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, բայց որևէ կոռուպցիոն ռիսկ կամ գործարք չեն տեսել։ Իրենց փորձերն այդ ուղղությամբ տանելու չեն ստացվել։ Գործի նյութերն ապացուցում են հակառակը, որ բոլորն աշխատել են պետական շահի հիման վրա։

-Դուք նշում եք, որ մեղադրանքն իրական չէ, բայց Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ն է այդ մեղադրանքն առաջադրել։ Ստո՞ւմ են։

-Արգիշտի Քյարամյանն այս գործընթացի կառավարումը ստանձնել է ամենավերջում։ Պրոցեսը սկսվել է ԱԱԾ-ում՝ 2023 թվականի սկզբին, երբ քննչական խումբը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՔԿ, այդ գործընթացը նոր հայտնվել է Արգիշտի Քյարամյանի տիրույթում, և, ըստ էության, ինքը գործ է ունեցել 95% եփված գործի հետ։

-ԱԱԾ-ն է սխալ գծե՞լ։

-Այո։

-Ինչո՞ւ։

-Իմ կարծիքով՝ նրանք մտածել են, որ այստեղ, իսկապես, կարող է կոռուպցիոն խնդիր լինել, և բախվելով այն խնդիր հետ, որ նախարարության աշխատակիցներն աշխատում են ազնիվ, անկաշառ, միևնույն է, ինչ-որ շարժմամբ շարունակել են առաջին վարկածի ապացուցմանն ուղղված գործողությունների շղթան։ Անընդհատ չի ստացվել ապացուցվել և որոշվել է, որ այսքան արված աշխատանքը ջուրը չեն գցելու, տարել են առաջ։

-Ուզում եք ասել, որ ԱԱԾ-ն դիտավորյալ ցանկացել է գո՞րծ սարքել։  

-Ես կարծում եմ, որ այս գործի մեջ որևէ բովանդակություն չկա։

-Իսկ իմ հարցի մասով ի՞նչ եք կարծում։

-Եկեք այսպես պատասխանեմ՝ կա կոռուպցիայի դեմ պայքար, վարչապետն էլ դրան մեծ ուշադրություն է դարձնում։ Երբ անցած տարի ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթիվն ընկավ, դրան հետևեցին մի շարք քննարկումներ, թե ինչ անել, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունքներ տա։ Դրան հաջորդեց ձերբակալությունների շղթա, ես կոռուպցիայի բացահայտման դեպք չեմ հիշում, որի վերաբերյալ դատական ակտ կլինի։ Երբ դուք ապացույցների բազմություն եք ապահովում, որ նախարարին մեղադրանք առաջադրեք, արդյո՞ք կարող եք ապահովել, որ այդ մեղադրանքը դառնա մեղադրական ակտ՝ մեկ տարվա ընթացքում։ Մենք այս դեպքում ունենք իրավիճակ, երբ մեկ տարուց ավելի ակտիվ քննչական գործողություններ են արվել և որևէ ապացույց չկա։

-Իսկ ԱԱԾ-ն պատճառ ունե՞ր, որ Ձեր կամ Ձեր ղեկավարած կառույցի շուրջ քրեական գործ ստանար։

-Ես իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք։

-Այդ թվում ԱԱԾ տնօրենի՞ հետ։

-Այո, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենը։

-Ի՞նչ խնդիր ունեիք Արմեն Աբազյանի հետ։

-Մի քանի էպիզոդով ես իր խնդրանքները չեմ կատարել։

-Մասնավորապես․․․

-Եկեք հիմա դրա մասին չասեմ։

-Ինչո՞ւ, աղմկահարույց բացահայտում եք անում։

-Եկեք անցնենք ուրիշ հարցերի։

-Օրինակա՞ն, թե՞ անօրինական էր ԱԱԾ տնօրենի պահանջը։

-Ինձ համար իմ բարոյական արժեքների սահմանում չէր։

-Որևէ մեկի բիզնես առաջխաղացման հե՞տ էր կապված։

-Չէ, ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հարց էր։

-Այսինքն, ԱԱԾ տնօրենն ասում էր՝ ինչ-որ մեկին պաշտոնի՞ նշանակել, և սա հանգեցրել է նրան, որ ցանկանար․․․

-Չեմ ուզում կապել։ Եղել են խնդիրներ ոչ միայն իր հետ, եղել են խնդիրներ փոխվարչապետերի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ։ Այն արժեհամակարգը, որը ՔՊԿ-ի արժեհամակարգն է, չեմ ուզել դրանից զիջումներ անել։ Ես չեմ խնդրել, խնդրանքներ էլ չեմ լսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան