Թրամփը նախագահ ընտրվելու դեպքում դիտարկում է Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնությունը դադարեցնելու ծրագիրը, եթե Կիևը բանակցություններ չսկսի Մոսկվայի հետ. Reuters

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Դոնալդ Թրամփի երկու առանցքային խորհրդականները Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ծրագիր են ներկայացրել, եթե քաղաքական գործիչը նոյեմբերին հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտնում է Reuters-ը։

Ծրագիրը ենթադրում է, որ Կիևը կզրկվի Վաշինգտոնի ռազմական օգնությունից, եթե խաղաղ բանակցություններ չսկսի Մոսկվայի հետ։ Միաժամանակ, ԱՄՆ-ը կզգուշացնի Ռուսաստանին, որ բանակցություններից հրաժարվելը կհանգեցնի Ուկրաինային ամերիկյան աջակցության ավելացմանը։ Ծրագրի համաձայն՝ խաղաղության բանակցությունների ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան հրադադարի շուրջ՝ հիմնված «եղած առաջնագծի» վրա։

Ծրագրի հեղինակներն են Քիթ Քելլոգը և Ֆրեդ Ֆլեյցը, որոնք 2017-2021 թվականներին Թրամփի նախագահության օրոք աշխատել են որպես ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարներ: Ծրագրի հիմնական մանրամասներն ուրվագծվել են խորհրդականների զեկույցում, որը հրապարակվել է Քելլոգի և Ֆլեյցի կողմից ղեկավարվող հետազոտական ​​կենտրոնի կայքում։

Ֆլեյցի խոսքով՝ ծրագիրը ներկայացրել են Թրամփին, որը դրական է արձագանքել։

«Ես չեմ ասում, որ նա համաձայն էր ծրագրի կամ դրա յուրաքանչյուր բառի հետ, բայց մենք ուրախ էինք, որ ստացանք այդ պատասխանը»,- ասել է նա։

Իր հերթին, Թրամփի մամուլի քարտուղար Սթիվեն Չունգը նշել է, որ պաշտոնական կարող են համարվել միայն քաղաքական գործչի կամ նրա նախընտրական շտաբի լիազորված անդամների հայտարարությունները։