Զելենսկին պաշտոնից ազատել է Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատարին

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել երկրի Զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Յուրի Սոդոլին։ Նրա տեղը զբաղեցրել է բրիգադային գեներալ Անդրեյ Գնատովը։ Այս մասին հայտարարել է հենց Զելենսկին։

Յուրի Սոդոլն Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ է, մասնակցել է Մարիուպոլի պաշտպանությանը և Վոլնովախայի մոտ տեղի ունեցած մարտերին։ 2023 թվականին նա ղեկավարել է Ուգլեդարի ուղղությամբ օպերատիվ-մարտավարական խումբը, իսկ այս տարվա փետրվարի 11-ին նշանակվել է զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար։

Ավելի վաղ Ազովի ազգային գվարդիայի բրիգադի շտաբի պետ Բոգդան Կրոտևիչը դիմում էր ներկայացրել Հետաքննությունների պետական ​​բյուրո՝  Սոդոլի նկատմամբ հետաքննություն սկսելու պահանջով։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կրոտևիչը Սոդոլին մեղադրել է պաշտոնական լիազորությունները գերազանցելու և զորքերի ոչ կոմպետենտ հրամանատարության մեջ, ինչը հանգեցրել է Ուկրաինայի տարածքի զգալի մասի կորստի։