Ադրբեջանում 44-օրյա պատերազմի հերթական մասնակիցն է ինքնահրկիզման հետևանքով մահացել

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի հերթական մասնակիցն է մահացել։ Նա ինքնահրկիզվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հունիսի 18-ին Աղստաֆայում պատերազմի մասնակից Էլվին Ալիևը ինքնահրկիզվելուց հետո հիվանդանոցում մահացել է։ 32-ամյա Էլվին Ալիևը մահացել է հունիսի 23-ին Բաքվի Այրվածքների կենտրոնում, որտեղ բուժվում էր։ Ինքնասպանության փորձից գանմիջապես հետո տարվել  է Աղստաֆայի կենտրոնական հիվանդանոց։ Այնտեղ առաջին բուժօգնությունից հետո նրան տեղափոխել են Բաքու՝ Այրվածքների կենտրոն։ Այստեղից լրատվամիջոցներին հայտնել են, որ հայտնել են, որ Էլվին Ալիևը ծանր վիճակում է եղել։

«Նրա մարմնի ավելի քան 70 տոկոսն այրվել էր։ Նրա վիճակը շատ ծանր էր։ Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա կյանքը փրկելու համար, բայց հնարավոր չի եղել»,- լրագրողներին հայտնել են Բաքվի այրվածքաբանության կենտրոնից։

2020 թվականին Էլվին Ալիևն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ գլխի ծանր վնասվածք է ստացել, նա 3-րդ խմբի հաշմանդամ է ճանաչվել։ 2021 թվականի նոյեմբերին էլ ԶԼՄ-ներում հրապարակվել էր Էլվին Ալիևի բողոքը Աղստաֆայում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ։ Նրա մայրը՝ Շավքաթ Ալիևան, պատմել էր, որ իր որդուն ծեծի են ենթարկել շրջանային ոստիկանության բաժանմունքի 3-4 աշխատակից։ Արդյունքում նա հոսպիտալացվել էր։

Հավելենք, որ հունիսի սկզբին էլ 44-օրյա պատերազմի մեկ այլ մասնակից էր ինքնահրկիզվել։ Դաշքեսանում Չիրաղլի գյուղի բնակիչ 28-ամյա Ադալեթ Իսմայիլովը բենզին էր լցրել իր վրա ու ինքնահրկիզվել։ Նա նույնպես Բաքվի հիվանդանոցներից մեկում մահացել է։

Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցների շրջանում ինքնասպանության դեպքերի թիվը, ըստ տարբեր տեղեկությունների, գերազանցում է 80-ը։ Նրանք կյանքին վերջ են տվել հիմնականում ինքնահրկիզման, կախվելու միջոցով, 50-ից ավելին էլ ինքնասպանության փորձ է կատարել։

Էմմա Չոբանյան