ԱՄՆ Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը հանգստյան օրերն անցկացրել է Սյունիքում

Լուրեր

27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանը, որն այցով գտնվում էր ՀՀ-ում, հանգստյան օրերն անցկացրել է Սյունիքի մարզում և X-ում այցից տպավորություններով կիսվել։

«Ես հանգստյան օրերն անցկացրի Սյունիքում՝ հարավային Հայաստանում, նախքան տուն վերադառնալը: Այն իսկապես անհավանական վայր է: Պատմությունը, մշակույթը, սիրելի մարդիկ և ուշագրավ բնական գեղեցկությունը հիացրել են ինձ»,-գրել է նա։

Հաչիգյանը նշել է, որ Սյունիքի բնական գեղեցկությունն ապշեցուցիչ է, իսկ շուրջբոլորը հնագույն պատմություն է:

«Հայերն ու նրանց նախնիներն այստեղ են ապրում հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ։ Թող այդպես լինի խաղաղության մեջ գալիք հազարամյակների ընթացքում: Ինչպես ամենուր Հայաստանում, այնպես էլ Սյունիքում կային գեղեցիկ հին եկեղեցիներ, քանի որ Հայաստանն առաջին պետությունն էր, որն ընդունեց քրիստոնեությունը մ.թ. 301 թվականին: Որոշ կառույցներ, որոնք մենք տեսանք, վերաբերում են մեր թվարկության 400-ականներին: Մենք գնացինք աներևակայելի երկար ճոպանուղով՝ հասնելու դրանցից մեկը՝ Տաթևի վանական համալիր»,- գրել է Հաչիգյանը։

Նա նաև անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտմանը։

«Սեպտեմբերի Լեռնային Ղարաբաղի/Արցախի ռազմական գրավումից փախած ավելի քան 100,000 հայերից շատերը եկել են այստեղ: Այդ հողը դատարկելը, որտեղ հայերն ապրել են հազարավոր տարիներ, դեռ թարմ, ողբերգական հիշողություն է շատերի համար»,- նշել է նա։

Նինա Հաչիգյնաը գրել է, որ քայլել են  հարյուրավոր տարիների վաղեմության հին գյուղերով, որոնք լցված էին մեծ պտղատու ծառերով, ինչպիսիք են թթենին և ընկույզը: Տներից մի քանիսը եղել են քարանձավներ, խորհրդային տարիներին ընտանիքները տեղափոխվել են նոր գյուղեր։

«Սյունիքում, ինչպես և ամենուր Հայաստանում, ուտելիքը թարմ էր և համեղ, բայց նրանք ունեն հատուկ տարածաշրջանային ուտեստներ և շատ լեռնային թեյ: Հուսով եմ՝ շուտով կվերադառնամ այստեղ»,- նշել է Նինա Հաչիգյանը։