ՀԱՊԿ-ը կօգնի Ռուսաստանին՝ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված Մոսկվայի դիմումի դեպքում

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՊԿ դաշնակիցները մի կողմ չեն կանգնի, եթե Ռուսաստանն օգնություն խնդրի Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ներկայում քարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնության դիմումներ չի ստացել։ Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձը նման խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Զգալի է նաև երկկողմ միջգերատեսչական համագործակցության ներուժը։ Սակայն ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանն օգնություն խնդրի, դաշնակիցները մի կողմ չեն կանգնի»,- ասել է նա։

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ խորը ցավով են ընդունել Մախաչկալայի և Դերբենտի ողբերգական իրադարձությունների մասին լուրը։

«Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկիչների գործողությունները և միջկրոնական ատելություն հրահրելու ցանկացած փորձ։ Նման հանցագործություններն արդարացում չունեն»,- ընդգծել է Տասմագամբետովը։

Թարմացված վերջին տվյալներով՝ Մախաչկալայում և Դերբենտում ահաբեկչությունների հետևանքով մահացել է 20 մարդ։

«Մախաչկալայում և Դերբենտում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել է 46 մարդ՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներ։ 7 վիրավորների վիճակը ծանր է։ Ցավոք, զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ և քաղաքացիական անձինք»,- հայտնել է Դաղստանի առողջապահության նախարար Տատյանա Բելյաևան։