Ղրիմի վրա հարձակման պատճառով Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան դեմարշ է հայտարարվել

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտարարել՝ կապված Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակման հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հունիսի 24-ին ՌԴ ԱԳՆ կանչված ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Թրեյսիին արվել է դեմարշ՝ կապված Վաշինգտոնի կողմից հովանավորվող և զինվող Կիևի վարչակարգի նոր արյունալի հանցագործության հետ, որը նպատակային հրթիռային հարված է հասցրել Սևաստոպոլի խաղաղ բնակչությանը՝ ուղեկցված բազմաթիվ զոհերով, այդ թվում՝ երեխաների շրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում։

Նշվում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի կողմից Կիևի հարվածների խրախուսմանն ի պատասխան՝ միջոցներ է ձեռնարկելու։

«Դեսպանին հայտարարվել է, որ Վաշինգտոնի նման գործողությունները, որոնց նպատակն է խրախուսել Ուկրաինայի նացիստամետ իշխանություններին շարունակել ռազմական գործողությունները մինչև «վերջին ուկրաինացիները»՝ թույլատրելով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, անպատիժ չեն մնա։ Անպայման կհետևեն պատասխան քայլեր»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ըստ Մոսկվայի՝ ԱՄՆ-ը «Կիևի ռեժիմի հետ հավասար պատասխանատվություն է կրում Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչության համար»։

«Միացյալ Նահանգները, որը հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ և փաստացի դարձել է հակամարտող կողմ՝ Ուկրաինայի Զինված ուժերին մատակարարելով ամենաժամանակակից զենքերը, այդ թվում՝ ATACMS հրթիռները՝ կասետային մարտագլխիկներով, որոնք օգտագործվում են Սևաստոպոլի բնակիչների դեմ, որոնց նպատակադրումը և առաքելությունների ներդրումն իրականացնում են ամերիկացի զինվորական մասնագետները, այս ոճրագործության համար հավասար պատասխանատվություն են կրում Կիևի ռեժիմի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի կողմից նշանակված Սևաստոպոլի քաղաքային վարչակազմի ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևը հայտնել է, որ հունիսի 23-ի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 151-ի, որից 82-ը հոսպիտալացվել է, զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։

Բացի այդ, Ռազվոզժաևը Սևաստոպոլի տարածքում տարածաշրջանային բնույթի արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել։