Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի որոշումը
Քաղաքականություն
22.06.2024 | 15:00Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳՆ-ն հայտարարությամբ ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունը հայտարարությամբ հիշեցրել է նաև Թագավորության կոչը՝ ուղղված միջազգային հանրությանը, հատկապես Անվտանգության խորհրդի մշտական անդամներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը՝ շարժվել ճանաչման ճանապարհով: