Լոռու մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի պատճառները պարզելու նպատակով նախաքննություն է իրականացվում

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2024թ․ հունիսի 21-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել է ձորակը։ Դրա հետևանքով 72-ամյա վարորդը, ինչպես նաև 69-ամյա, 86-ամյա, 58-ամյա ուղևորները՝ կանայք, տեղում մահացել են:

«Դեպքի առթիվ 2024 թվականի հունիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է, որ մահացած անձինք հարազատներ են՝ նախնական տվյալներով ուղևորները եղել են վարորդի, կինը, քույրը և կնոջ մայրը։
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություններ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի հանգամանքները պարզելու, մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով ոստիկանությանը տրվել է հանձնարարություն։
Նախաքննությամբ պարզվում են ավտովթարի և 4 անձանց մահվան պատճառները, վթարին հանգեցրած հնարավոր նպաստած գործոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։