Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել Հայաստանին

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Մինսկը նոտա է հղել Հայաստանին, հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ 2024 թվականի հունիսի 21-ին Բելառուսի ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի և երկրում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի միջև։

«Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, առևտրատնտեսական համագործակցության և համատեղ ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցության հեռանկարները։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունից համապատասխան նոտա է փոխանցվել հայկական կողմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ անդրադարձ է  կատարվել մարդասիրական թեմաներին, ընդգծվել են  երկու ժողովուրդների վաղեմի բարեկամական կապերը։ Բելառուսի Անկախության օրվան ընդառաջ նշվել է հայ զինվորների նշանակալի ավանդը նացիստական ​​զավթիչներից երկրի ազատագրման գործում։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն քննադատել է Բելառուսի դերը հայ-ադրբեջանական հակամարտությունում և պատերազմի թեմայով Բաքվում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած մեկնաբանությունները: Նա հայտարարել է, որ այսուհետ ինքը կամ որևէ հայ պաշտոնյա չի մեկնի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։